Աբել (Ադամի որդի)
From Wikipedia, the free encyclopedia
Աբել[5] (եբրայերեն՝ הבל` «Hebhel» - «շոգի», «շունչ»), ըստ Աստվածաշնչի, Ադամի և Եվայի երկրորդ որդին, որին սպանեց ավագ որդին՝ Կայենը (Կայէն)[6]։ Զբաղվում էր անասնապահությամբ։ Աբելը և իր ավագ եղբայրը՝ երկրագործ Կայենը, իրենց աշխատանքի առաջին պտուղները զոհաբերեցին Աստծուն։ Աստված ընդունեց միայն Աբելի զոհաբերությունը։ Կայենը նախանձից սպանեց Աբելին։ Առասպելում արտացոլված է հին հրեական խաշնարած և երկրագործ ցեղերի հակամարտությունը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբել