Աբխազիայի հուշադրամներ
դրամագիտական և հավաքորդական նշանակության մետաղադրամներ / From Wikipedia, the free encyclopedia
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության Ազգային բանկի կողմից՝ սկսած 2008 թվականից։ Դրանք թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, ունեն հավաքորդական և ներդրումային նշանակություն[ն 1]:
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (արույրապատ պողպատ) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 25 և 50 աբխազական ափսար անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10 և 100 ափսար, արույրապատ պողպատից՝ 1 ափսար։ Մետաղադրամները հատվել են UNC, proof-like և antiproof որակներով։
Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին մետաղադրամներն են «Վլադիսլավ Արձինբա» և «Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 15-ամյակ» արծաթե ու ոսկե դրամները։ Ամենափոքրը «Աբխազիայի վանքեր» շարքի արույրապատ պողպատից մետաղադրամներն են՝ ընդամենը 5.00 գ քաշով, իսկ ամենամեծը «Նոր Աֆոնի վանք» 100 ափսար անվանական արժեքով արծաթե հուշադրամն է՝ 168.1 գ քաշով։
Աբխազիայում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվում են Ռուսաստանի Դաշնությունում՝
Աբխազիայի հուշադրամների էսքիզների հեղինակներն են գլխավորապես աբխազ նկարիչ-դիզայներները՝ Ռուսլան Գաբլիա, Բատալ Ջապուա, Թիմուր Կաիտան, Վիկտոր Իվանբա, Իրակլի Չերքեզիա, Բիսլան Բագատելիա, ինչպես նաև՝ ռուս նկարիչ-դիզայներ Վիկտոր Երոխինը։