Ալեքսանդր Տկաչով
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Վասիլևիչ Տկաչով ( ռուս.՝ Алекса́ндр Васи́льевич Ткачёв. նոյեմբերի 4, 1957(1957-11-04), Semiluki[2]), նախկին խորհրդային / ռուս մարմնամարզիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն։ 1980 թվականին Մոսկվայում անցկացված ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալներ է նվաճել թիմային բազմամարում[3] և պտտաձողի վրա վարժությունների[4], ինչպես նաև՝ արծաթե մեդալ՝ օղակների վրա վարժությունների մրցումներում[5]։ Արժանացել է նաև բազմաթիվ հեղինակավոր այլ տիտղոսների։ Մարզվել է Վորոնեժի Դինամո մարզական ակումբում[6][7]։ Նրա մարզիչն էր Պյոտր Ֆյոդորովիչ Կորչագինը։ Տկաչովը 1977-1981 թվականներին եղել է աշխարհի ուժեղագույն մարմնամարզիկներից մեկը։ 1977 թվականին նա պտտաձողի վրա առաջին անգամ կատարեց մարմնամարզական ինքնատիպ մի հնարք, որը հետագայում անվանվեց նրա անունով և դարձավ ամենահայտնի և տպավորիչ տարրերից մեկը, որը հաճախ օգտագործվում էր մարմնամարզության միջազգային մրցումներում։ 2005–2006 թվականներին նա Կալիֆորնիայի Սան Մատեո քաղաքի Peninsula Gymnastics-ում մարզել է մարմնամարզուհիների խմբին՝ նրանց նախապատրաստելով մրցումների պարտադիր ծրագրի կատարմանը։ Մարզչական աշխատանք է կատարել նաև Ֆրանսիայում։ Բացի այդ, հանդես է եկել որպես միջազգային կարգի մրցավար[6]։
Ալեքսանդր Տկաչով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ և քաղաքական գործիչ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 4, 1957(1957-11-04) (66 տարեկան) |
Ծննդավայր՝ | Semiluki |
164 սանտիմետր | |
Քաշ՝ | 62 կիլոգրամ[1] |