Ակտոբե
From Wikipedia, the free encyclopedia
Ակտոբե (նախկինում՝ Ակտյուբինսկ; ղազ.՝ Ақтөбе, Aqtóbe [ɑqtøbe]), քաղաք Արևմտյան Ղազախստանում, Ակտյուբին շրջանի և համանուն քաղաքային վարչության վարչական կենտրոնը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ակտոբե | |||
ղազ.՝ Ақтөбе | |||
| |||
Երկիր | Ղազախստան | ||
Ներքին բաժանում | 12th microdistrict (Aktobe)?, 11th microdistrict (Aktobe)?, Qurmysh?, Shanghai (Aktobe)?, Eset Batyr microdistrict?, Moscow (Aktobe)?, Almaty District? և Astana District? | ||
Հիմնադրված է | մայիսի 28, 1869 թ. | ||
Մակերես | 297,39 կմ² | ||
ԲԾՄ | 225±1 մետր | ||
Բնակչություն | ▲559 965 մարդ (2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+5 | ||
Հեռախոսային կոդ | 7132 | ||
Փոստային դասիչ | 030000 | ||
Ավտոմոբիլային կոդ | АЮ, D և 04 | ||
Պաշտոնական կայք | akt.gov.kz(ղազախ.)(ռուս.) | ||
| |||
Ակտոբեն գտնվում է Ղազախստանի արևմտյան մասում, Ակտյուբին շրջանի՝ հյուսիսային հատվածում։ Մակերեսը 428,469 կմ² է։ 1997 թվականին քաղաքի վարչակազմին միացել է Ակտյուբինյան շրջանի տարածքը։ Նոր վարչատարածքային կազմավորման մակերեսը, որն իր մեջ ներառում է քաղաքը և հարևան հինգ գյուղական շրջանները, կազմում է 2,3 հազար կմ²։ Քաղաքի տարածքով հոսում է Իլեկ գետը և նրա մի քանի վտակները, որոնց մոտակայքում գտնվում են Ակտյուբինի և Սազդինի ջրամբարները։ Եվրասիայի ներքին մասում գտնվելու և օվկիանոսներից զգալի հեռավորության պատճառով քաղաքի կլիման խիստ ցամաքային է։
Ակտոբեն Ղազախստանի քաղաքների թվում չորրորդ տեղն է զբաղեցնում բնակիչների թվով և Արևմտյան Ղազախստանի ամենախոշոր քաղաքն է։ Բնակչության թիվը կազմում է 500 757 հազար մարդ (2020 թվականի սկզբին)։ Ազգային կազմը խիստ բազմազան է։ Առավել շատ են ղազախները (79 %) և ռուսները (14,8 %)։ Քաղաքացիների գերակշռող դավանությունը իսլամն ու քրիստոնեությունն են։ Ձևավորվող Ակտոբինի ագլոմերացիան, որն ապագայում պետք է «տեղավորի» 1,3 մլն մարդ, իր մեջ ներառում է Ակտոբեի մոտակայքում գտնվող մի քանի տասնյակ բնակավայրեր։
Քաղաքը հիմնադրվել է Ռուսական կայսրության զորքերի ջոկատի կողմից 1869 թվականին՝ որպես Աք-Թյուբե ամրություն, որը գտնվել է Իլեկ գետի ձախ ափին, այն վայրում, որտեղ Կառգալը աջ կողմից թափվում է նրա մեջ։ 1891 թվականի մարտի 25-ին բնակավայրը ստացել է Տուրգայի մարզի գավառական քաղաքի կարգավիճակ և վերանվանվել Ակտյուբինսկ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին Ակտյուբինսկը դարձել է Տուրգայի երկրամասի հեղափոխական ուժերի կենտրոնը։ Քաղաքը մի որոշ ժամանակ զբաղեցրել են սպիտակների և բոլշևիկների զորքերը։ 1919 թվականին Ակտյուբինսկում վերջնականապես հաստատվել է խորհրդային իշխանությունը։ 1921 թվականին քաղաքը դարձել է Ակտյուբին նահանգի վարչական կետրոնը։ 1928 թվականին նահանգի լուծարումից հետո՝ Ակտյուբին շրջանի կենտրոնը 1932 թվականից նորաստեղծ Ակտյուբին մարզի կենտրոնն է։ 1920-ական և 1930-ական թվականներին քաղաքի բնակչությունը, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանը տուժել է սովից։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ակտյուբինսկում կազմավորվել են մի քանի զորամիավորումներ, էվակուացվել են ԽՍՀՄ-ի գրավված մասերից մի շարք ձեռնարկություններ։ 1962-1964 թվականներին քաղաքը եղել է Արևմտյան Ղազախստանի երկրամասի վարչական կենտրոնը։ 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր քաղաքը Ակտյուբին մարզի կենտրոնն է և գտնվում է Ղազախստանի անկախ հանրապետության կազմում։ Ժամանակակից Ակտոբեն զարգացած քիմիական, թեթև և սննդի արդյունաբերություններով երկրի խոշորագույն արդյունաբերական և մշակութային կենտրոններից է։