Ամառային օլիմպիական խաղեր 1980
From Wikipedia, the free encyclopedia
Ամառային օլիմպիական խաղեր 1980 կամ պաշտոնապես XXII օլիմպիական խաղեր (ռուսերեն` И́гры XXII Олимпиа́ды), միջազգային բազմասպորտային միջոցառում, որը տեղի է ունեցել ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում, ներկայիս Ռուսաստանում։
Ամառային օլիմպիական խաղեր 1980 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Մոսկվա ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ |
Բացում | հուլիսի 19, 1980 |
Ջահակիր | Սերգեյ Բելով |
Երդվեց | Նիկոլայ Անդրիանով և Ալեքսանդր Մեդվեդ |
Բացեց | Լեոնիդ Բրեժնև |
Փակում | օգոստոսի 3, 1980 |
Մարզադաշտ | Մոսկվա |
Մարզիկներ | 5,179 (4,064 men, 1,115 women)[1] |
Մասնակից երկրներ | 80[1][2] |
Մեդալներ | 203 հավաքածու 21 մարզաձևում |
Նախորդ | Ամառային օլիմպիական խաղեր 1976 |
Հաջորդ | Ամառային օլիմպիական խաղեր 1984 |
Կայք | olympics.com/en/olympic-games/moscow-1980(անգլ.) |
1980 Summer Olympics Վիքիպահեստում |
1980 թվականի խաղերը առաջինն ամառային խաղերն էին և մնում են միակը, որոնք անցկացվեցին Արևելյան Եվրոպայում, բացի այդ առաջին անգամ Օլիմպիական խաղերը անցկացվեցին սլավոնախոս երկրում։ Դրանք նաև առաջին խաղերն էին, որոնք անցկացվեցին սոցիալիստական երկրում, մյուս անգամ սոցիալիստական երկրում անցկացվեցին միայն 2008 թվականին Չինաստանի Պեկին քաղաքում։ Սրանք վերջին օլիմպիական խաղերն էին ՄՕԿ նախագահ Մայքլ Մորիսի ղեկավարման տարիներին։
Խաղերին մասնակցեցին միայն ութսուն երկիր, ինչը ամենաքիչ ցուցանիշն էր 1956 թվականից սկսած։ ԱՄՆ գլխավորույամբ 65 երկիր բոյկոտեցին խաղերը Աֆղանական պատերազմի պատճառով, չնայած որոշ մարզիկներ հրաժարված երկրներից մասնակցեցին խաղերին Օլիմպիական դրոշի ներքո[3]։ Սա պատճառ եղավ ԽՍՀՄ-ին առաջնորդելու Ամառային օլիմպիական խաղեր 1984-ի բոյկոտը, որը տեղի ունեցավ Լոս Անջելեսում։