Ամբրոջո Լորենցետի
իտալացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ամբրոջո Լորենցետտի կամ Ամբրոջո Լաուրատի (իտալերեն՝ Ambrogio Lorenzetti, Ambruogio Laurati, 1290[1][2], Սիենա, Տոսկանա, Իտալիա[3] - հունիսի 9, 1348(1348-06-09), Սիենա, Տոսկանա, Իտալիա[4])[5], Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ։ Գործել է մոտավորապես 1317-ից 1348 թվականների միջակայքում։ Արվեստի պատմաբաններից շատերի կարծիքով՝ նրա լավագույն աշխատանքը համարվում է Սիենայի Palazzo Pubblico-ի Sala dei Nove-ում (Իննի սրահում կամ Խորհրդակցությունների սենյակում) նկարած Լավ և վատ կառավարման այլաբանություն (ալեգորիա) որմնանկարը։ Ամբրոջոն նկարիչ Պիետրո Լորենցետտիի կրտսեր եղբայրն է։
Արագ փաստեր Ամբրոջո Լորենցետի, Ծնվել է ...
Ամբրոջո Լորենցետի | |
---|---|
Ծնվել է | 1290[1][2] |
Ծննդավայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[3] |
Վախճանվել է | հունիսի 9, 1348(1348-06-09) |
Մահվան վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | Սիենայի Հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Սիենայի դպրոց |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Allegory of Good and Bad Government?, Q3606185? և Annunciation? |
Ուսուցիչ | Դուչչո |
Ambrogio Lorenzetti Վիքիպահեստում |
Փակել