Այլընտրանքային կենսաքիմիա
From Wikipedia, the free encyclopedia
Այլընտրանքային կենսաքիմիա, գիտություն, որն ուսումնասիրում է կյանքի ձևերի գոյության հնարավորությունը, որոնց բնորոշ են կենսաքիմիական գործընթացները, որոնք ամբողջությամբ տարբերվում են երկրի վրա առաջացածներից։ Քննարկվող տարբերությունները ներառում են օրգանական նյութերի մոլեկուլներում ածխածնի ատոմի փոխարինումն այլ ատոմներով, կամ ջրի՝ որպես լուծիչի փոխարինումը այլ հեղուկներով։ Նման երևույթները հաճախ նկարագրվում են գիտաֆանտաստիկ գրականության մեջ։