Անգլիայի աշխարհագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Անգլիա ( անգլ.՝ England[ˈɪŋɡlənd]), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությանառավել խոշոր պատմական և վարչական մաս, երկիր (country) նրա կազմում, որն զբաղեցնում է Մեծ Բրիտանիա խոշոր կղզու հարավ-արևելյան մասը։ Հյուսիսում սահմանակից է Շոտլանդիային, արևմուտքում՝ Ուելսին[1]։
Արագ փաստեր Անգլիայի աշխարհագրություն, Տեսակ ...
Անգլիայի աշխարհագրություն | |
---|---|
Տեսակ | աշխարհագրական դիրքի աշխարհագրություն |
Փակել
Անգլիան ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով, այդ թվում՝ Հյուսիսային և Իռլանդական ծովերի։ Մինչև Եվրոպա նվազագույն հեռավորությունը 34 կմ է[2]։ Ֆրանսիայից երկիրը բաժանում են Լա Մանշ և Պա դե Կալե նեղուցները։ Վերջինիս տակով անցնում է Եվրոթունելը, որը երկաթուղային կապով միացնում է մայրցամաքային Եվրոպան Մեծ Բրիտանիայի հետ[2]։