Անդեզիտ
From Wikipedia, the free encyclopedia
Անդեզիտ, հրաբխային միջին կազմության ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ամֆիբոլ, բիոտիտ միներալներից, հազվադեպ՝ քվարցից ու հրաբխային ապակուց։ Կառուցվածքը հոծ է, գույնը՝ սև, հաճախ՝ մուգ մոխրագույն։ Առաջանում է լավային հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից։ Տարածված է Արագած, Գեղամա, Վարդենիս լեռնազանգվածներում, Դեբեդ, Որոտան, Հրազդան, Ողջի գետերի ավազաններում, Երևանի շրջակայքում։ Օգտագործվում է շինարարության մեջ։