Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ
From Wikipedia, the free encyclopedia
«Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ» (Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti), իտալացի գեղանկարիչ, ճարտարապետ և գրող Ջորջո Վազարիի ստեղծած ամենանշանավոր գրական երկը, որը ներկայացնում է իտալական Վերածննդի գլխավոր արվեստագետների կենսագրությունները։ Իր մեջ պարունակում է 178 արվեստագետի կենսագրություն։ Տպագրվել է 1550 թվականին, վերահրատարակվել՝ 1568 թվականին՝ լրամշակված տարբերակով։ Երկար դարերի ընթացքում եղել է Վերածննդի գործիչների մասին միակ և լիարժեք տեղեկատուն։ Արվեստի պատմության զարգացման հենակետն է եղել արվեստաբանության ձևավորման սկզբնական փուլում։ Գրքում Վազարին մանրամասնորեն անդրադառնում է նաև սեփական կյանքին և արվեստին։
Արագ փաստեր Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններիտալ.՝ Le vite de piu eccellenti architetti, pittori, et scultori italiani, da Cimabue insino a' tempi nostri, Հեղինակ ...
Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ իտալ.՝ Le vite de piu eccellenti architetti, pittori, et scultori italiani, da Cimabue insino a' tempi nostri | |
---|---|
Հեղինակ | Ջորջո Վազարի |
Տեսակ | գրական ստեղծագործություն, մտավոր աշխատանքի արդյունք և ստեղծագործությունների շարք |
Ժանր | կենսագրական բառարան |
Թեմա | կենսագրություն և արվեստագիտություն |
Բնօրինակ լեզու | իտալերեն |
Ստեղծման տարեթիվ | 1540[1] |
Երկիր | Իտալիա |
Հրատարակման տարեթիվ | 1550 և 1568 |
Vasari - Le vite de’ piu eccellenti pittori, scultori, et architettori Վիքիպահեստում |
Փակել