Առնալդո Օտեգի
իսպանացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
'Առնալդո Օտեգի Մոնդրագոն (բասկ.՝ Arnaldo Otegi Mondragon, հուլիսի 6, 1958(1958-07-06), Էլգոյբար, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), բասկ հասարակական, քաղաքական գործիչ, ԷՏԱ անջատողական կազմակերպության անդամ, Բատասունա կուսակցության առաջնորդներից։ 2006 թվականին Ժնևում և Լոյլայում ԷՏԱ-ի ու Իսպանիայի կառավարության միջև տեղի ունեցած խաղաղության բանակցությունների առանցքային բանակցողներից մեկն է եղել[1]։ Հանդիսանում է Բատասունա կուսակցության մարտավարության փոփոխության փորձի հիմնական դերակատարներից[2]։ Մինչև 2016 թվականի մարտը գտնվել է բանտում՝ մեղադրվելով Բատասունայի վերակազմության մեջ (Իսպանիայում կուսակցությունն արգելված է)[3]։
Առնալդո Օտեգի Մոնդրագոն բասկ.՝ Arnaldo Otegi Mondragon | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1958(1958-07-06) (65 տարեկան) |
Ծննդավայր | Էլգոյբար, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ազգություն | Բասկ |
Կրթություն | Zorroagako filosofia fakultatea? և Հեռակա կրթության ազգային համալսարան |
Ազդել է | ԷՏԱ անջատողական կազմակերպության և Բատասունա կուսակցության գործունեությանը, |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Գործունեություն | Քաղաքական, հասարակական |
Զբաղեցրած պաշտոններ | Q64844954?, Q64845960?, deputy of the Basque Parliament?, deputy of the Basque Parliament? և deputy of the Basque Parliament? |
Կուսակցություն | Euskal Herria Bildu?, Batasuna?, Euskal Herritarrok?, Herri Batasuna? և Sortu? |
Անդամություն | ԷՏԱ և ETA political-military? |
Երեխաներ | 2 երեխա |
Arnaldo Otegi Վիքիպահեստում |
Նախքան քաղաքականություն մտնելը նա դատապարտված է եղել որպես ԷՏԱ անջատողական կազմակերպության անդամ։ Նա մասնակցել է այդ կազմակերպության կողմից կազմակերպված մի շարք ահաբեկչական գործողությունների և հանցագործությունների, որոնց թվում է բասկ ձեռնարկատեր Լուիս դե Աբայտուայի առևանգումը[4]։ 1990-ական թվականներին նա սկսեց իր քաղաքական գործունեությունը և արագորեն ճանաչում ձեռք բերեց բասկյան անջատողական շարժման մեջ։ Առնալդո Օտեգի դարձավ «Բատասունա» կուսակցության առաջնորդն այն բանից հետո, երբ կառույցի բոլոր ղեկավարները ձերբակալվեցին[5]։ 2007 թվականի հունիսին դատապարտվեց անազատության «ահաբեկչության գովերգման» համար[6][7] և ազատ արձակվեց բանտից հաջորդ տարվա օգոստոսին։ 2009 թվականի հոկտեմբերին նա կրկին ձերբակալվեց այս անգամ մեղադրվելով Բատասունա կուսակցությունը վերստեղծելու փորձի համար և դատապարտվեց 10 տարվա ազատազրկման[8]։
Բասկյան անջատողական շարժման շրջանում նա մնում է որպես կարևոր գործիչ։