![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/Cumulative_Current_Account_Balance.png/640px-Cumulative_Current_Account_Balance.png&w=640&q=50)
Առևտրի հաշվեկշիռ
From Wikipedia, the free encyclopedia
Առեւտրի հաշվեկշիռ, առեւտրային հաշվեկշիռ կամ մաքուր արտահանում (երբեմն նշանակվում է որպես NX), որոշակի ժամանակահատվածի համար ազգի արտահանման և ներմուծման դրամական արժեքի տարբերություն[1]։ Երբեմն տարբերակվում են ապրանքների և ծառայությունների առևտրային հաշվեկշիռները։ Առեւտրային հաշվեկշիռը չափում է արտահանման եւ ներմուծման հոսքը որոշակի ժամանակահատվածում։ Առեւտրային հաշվեկշռի հասկացությունը չի նշանակում, որ արտահանումն ու ներմուծումը «հավասարակշռության մեջ են» միմյանց հետ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/Cumulative_Current_Account_Balance.png/640px-Cumulative_Current_Account_Balance.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e5/Cumulative_Current_Account_Balance_per_capita.png/640px-Cumulative_Current_Account_Balance_per_capita.png)
Եթե մի երկիր արտահանում է ավելի մեծ արժեքով, քան ներմուծում, նա ունի առևտրային ավելցուկ կամ դրական առևտրային հաշվեկշիռ, և հակառակը, եթե երկիրը ներմուծում է ավելի շատ, քան արտահանում, նա ունի առևտրային պակասուրդ կամ բացասական առևտրային հաշվեկշիռ։ 2016 թվականին՝ 200 երկներից 60-ը ունեցել են առևտրային ավելցուկ։ Այն կարծիքը, որ երկկողմ առեւտրային դեֆիցիտը վատ է ինքնին, ճնշող մեծամասնությամբ մերժվում է՝ առեւտրային փորձագետների եւ տնտեսագետների կողմից[2][3][4][5][6]։