Արթուր Զայս-Ինկվարտ
From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Զայս-Ինկվարտ (անգլ.՝ Arthur Seyß-Inquart, հուլիսի 22, 1892(1892-07-22)[1][2][3][…], Stonařov[4] - հոկտեմբերի 16, 1946(1946-10-16)[1][2][3][…], Nuremberg Court Prison[5]), ավստրիացի և գերմանացի քաղաքական գործիչ, իրավաբան։ 1938 թվականից Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ է, 1941 թվականի ապրիլի 20-ից` օբերգրուպենֆյուրեր։ Ավստրիայում զբաղեցրել է ներքին գործերի նախարարի (1938, մարտ), ֆեդերալ կանցլերի և պաշտպանության նախարարի (1938, մարտի 11-13), ինչպես նաև ֆեդերալ նախագահի պաշտոններ (1938, մարտի 13)։ Անշլյուսից հետո պետական ծառայության է անցել Երրորդ Ռայխում, որտեղ Օստմարկ ռայխսգաուում զբաղեցրել է ռայխսշտատհալտերի պաշտոն (1938-1939), Հիտլերի կառավարությունում եղել է առանց պորտֆելի նախարար (նախարարության անդամ, որ չի ղեկավարում որևէ նախարարություն կամ նրա կենտրոնական մարմինը) (1939-1945) և Նիդերլանդների ռայխսկոմիսար (1940-1945)։ 1945 թվականին մեկ օրով եղել է արտաքին գործերի նախարար Կարլ Դյոնիցի կառավարությունում։ Նյուրնբերգի դատավարության արդյունքում ճանաչվել է ռազմական հանցագործ և գլխատվել մարդկության դեմ ուղղված հանցանքների համար։
Արթուր Զայս-Ինկվարտ գերմ.՝ Arthur Seyß-Inquart | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1892(1892-07-22)[1][2][3][…] |
Ծննդավայր | Stonařov[4] |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1946(1946-10-16)[1][2][3][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Nuremberg Court Prison[5] |
Գերեզման | Wenzbach[6] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Ավստրիա և Նացիստական Գերմանիա |
Կրոն | չդավանող կաթոլիկ |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան, իրավաբան և գրող |
Աշխատավայր | Ավստրիայի դաշնային կառավարություն և Reichskommissariat Niederlande?[7] |
Զբաղեցրած պաշտոններ | Գերմանական Կայսրության Ռայխսթագի անդամ, Ավստրիայի դաշնային կանցլեր, Գերմանիայի արտաքին գործերի նախարար և Reichskommissar? |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն[8][9] և Հայրենական ճակատ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՍՍ[9], Հիտլերի կաբինետ[9] և Deutsche Gemeinschaft?[10] |
Ստորագրություն | |
Arthur Seyß-Inquart Վիքիպահեստում |