Արթուր Քվիլեր-Քաուչ
From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Քվիլեր-Քաուչ (անգլ.՝ Arthur Thomas Quiller-Couch, նոյեմբերի 21, 1863(1863-11-21)[1][2][3][…], Bodmin, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 12, 1944(1944-05-12)[1][2][3][…], Ֆոուեյ, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող։
Արթուր Քվիլեր-Քաուչ | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Arthur Thomas Quiller-Couch |
Ծնվել է | նոյեմբերի 21, 1863(1863-11-21)[1][2][3][…] |
Ծննդավայր | Bodmin, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 12, 1944(1944-05-12)[1][2][3][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆոուեյ, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Կոռնուոլ |
Գրական անուն | Q |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, համալսարանի դասախոս, գրական քննադատ, անթոլոգ և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քլիֆթոն քոլեջ և Երրորդության քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Oxford Book of English Verse? |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Bevil Quiller-Couch? |
Arthur Quiller-Couch Վիքիպահեստում |
Ավարտել է Օքսֆորդի համալսարանի Տրինտի քոլեջը, 1880 թվականների վերջին կարճ ժամանակ դասավանդել է այնտեղ, այնուհետև աշխատել է Լոնդոնում որպես լրագրող, իսկ 1891 թվականին հաստատվել է Կոռնուոլում, Ֆոյ քաղաքում, որտեղ անցել է գրեթե իր ողջ կյանքը։ 1911 թվականից մինչև կյանքի վերջը նա եղել է քաղաքի զբոսանավերի ակումբի նախագահ։ Միևնույն ժամանակ, 1912 թվականից Քուիլլեր Քոուչն Անգլիայի գրականության պրոֆեսոր էր Քեմբրիջի համալսարանում։
Գրականության մեջ իր դեբյուտը նշել է 1880-ական թվականների վերջին, 1890 թվականների սկզբին, Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի ոճին մոտ արկածային վեպերի շարքով, նաև ավարտին է հասցրել Սթիվենսոնի «Սենթ Իվ» վեպը։ Ավելի ուշ նա գրել է մի շարք վեպեր Կոռնուոլի պատմությունից, որոնք 1928 թվականին հավաքել է 30 հատորանոց երկերի ժողովածւում։ Քվիլեր-Քաուչը հրատարակել է նաև մի քանի բանաստեղծական ժողովածուներ, իր թարգմանությամբ ֆրանսիական հեքիաթների գիրք, բազմաթիվ քննադատական հոդվածներ և պատրաստել է Ուիլյամ Շեքսպիրի պիեսների ակադեմիական հրատարակչությունը։ Հեղինակի գրական ժառանգության մեջ մեծ դեր ունի նրա կողմից կազմված «Անգլիական բանաստեղծության օքսֆորդյան գիրքը» (անգլ.` Oxford Book of English Verse, 1250–1900) անթոլոգիան, որն առաջին անգամ հրատարակվել է 1900 թվականին և վերահրատարակվելիս լրացվել նյութերով մինչև 1918 թվականը. այս գիրքը անգլիական պոեզիայի դասական չափանիշային հավաքածուն է եղել ավելի քան կես դար։
Քվիլեր-Քաուչը ընկերություն էր անում Քենեթ Գրեհեմի հետ և համարվում է, որ ինքն է եղել Քամին ուռիների մեջ գրքի քեռի Քրիսի նախատիպը[4]։ Քուիլլեր Քոուչի դուստրը Դաֆնա Դյումորիեի ընկերուհին էր։