Արտավազդ Ա
From Wikipedia, the free encyclopedia
Արտավազդ Ա (ծննդյան թվականն անհայտ), Մեծ Հայքի Արտաշեսյան թագավոր մ.թ.ա. 160-115 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Արտաշես Ա–ին։
Արտավազդ Ա | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. մոտ 183 |
Մահացել է | մ.թ.ա. մոտ 115 |
Կրոն | Հայկական դիցաբանություն |
Մասնագիտություն | գերիշխան |
Ամուսին | Դշխո? |
Ծնողներ | Արտաշես Ա,Սաթենիկ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայոց շահնշահ |
Երեխաներ | Արշակ Ա, Վիրքի թագավոր |
Artavazd I of Armenia Վիքիպահեստում |
Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ Մաժանին։
Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից և Հայաստանի նորակառույց մայրաքաղաքից՝ Արտաշատից։ Ըստ Հուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը մ.թ.ա. 120 թվականին պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։