Բադ Ռագաց
From Wikipedia, the free encyclopedia
Բադ Ռագաց[2] (գերմ.՝ Bad Ragaz), առողջարանային քաղաք Շվեյցարիայի Սեն Գալեն կանտոնում, Ցյուրիխից գնացքով մեկ ժամ հեռավորության վրա։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես իր բնական հանքային ջրերի, հարմարավետ ու գեղեցիկ առողջարանների շնորհիվ։ Մինչև 1937 թվականը անվանվել է Ռագաց[3]։ Ծովի մակերևույթից բարձրությունը՝ շուրջ 1000 մետր։ Զբաղեցնում է 25,4 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով եղել է մոտավորապես վեց հազար։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բադ Ռագաց | |||||
շվեյց. գերմ.՝ Bad Ragaz գերմ.՝ Bad Ragaz | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մակերես | 25,37 կմ², 25,4 կմ² | ||||
ԲԾՄ | 516 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲6100 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 081 | ||||
Փոստային դասիչ | 7310 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SG | ||||
Պաշտոնական կայք | badragaz.ch | ||||
| |||||
Փակել
Պատմական փաստաթղթերում այս բնակավայրը առաջին անգամ հիշատակվել է 843 թվականին՝ որպես Ragaces:
1854 թվականին այստեղ է մահացել գերմանացի նշանավոր փիլիսոփա Ֆրիդրիխ Շելինգը։