Բեմական պար
From Wikipedia, the free encyclopedia
Բեմական պար, նաև պարային ներկայացում, պար, որը կատարվում է հանդիսատեսի համար, պարի հիմնական տեսակներից մեկը։ Հաճախ բեմական պարը կատարվում է օգտագործելով թատերական ձևավորում, բայց դա պահանջ չէ։ Որպես կանոն, բեմական պարը խորեոգրաֆիայի որոշակի երաժշտության տարրերի կատարում է։
Ի տարբերություն բեմական պարի, սոցիալական պարերը կարող են կատարվել առանց հանդիսատեսի, և, որպես կանոն, այդպիսի պարերը չեն ենթադրում նախապես կազմված խորեոգրաֆիա, պարունակում են իմպրովիզացիա և կարող են կատարվել ցանկացած երաժշտության ներքո (չնայած կան բացառություններ)։ Օրինակ՝ ծիսական պարերը և բարոկկոյի դարաշրջանի որոշ պարեր բեմական պարի և այնպիսի պարի խառնուրդ են, որը ենթադրում է հանդիսատեսի ակտիվ մասնակցություն ներկայացմանը. Հանդիսատեսը որոշակի ժամանակ կատարում է կատարողի դեր։