Բեռլինի դրամահատարան
From Wikipedia, the free encyclopedia
Բեռլինի դրամահատարան (գերմ՝ Staatliche Münze Berlin (SMB)), դրամահատարան ԳՖՀ-ում, որը ներկայումս կատարում է Գերմանիայի ֆինանսների նախարարության կողմից եվրոյի հատման պատվերներ։ 1750 թվականից այս դրամահատարանում հատված մետաղադրամների վրա դրված է դրամահատարանի տարբերանշանը՝ «Ա»։
Արագ փաստեր Բեռլինի դրամահատարան, Տեսակ ...
Տեսակ | դրամահատարան |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Ռայնիկենդորֆ |
Հասցե | Ollenhauerstraße |
Ղեկավար կազմակերպություն | Senate Department for Finances? |
Հիմնադրված է | 1280 |
Պաշտոնական կայք |
Փակել
Բեռլինի դրամահատարանը գտնվում է Բեռլինի Սենատի ֆինանսների վարչության իրավասության ներքո։ Նրա գործառույթների մեջ է մտնում Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջանառու և հոբելյանական մետաղադրամների, ինչպես նաև մեդալների և տարբեր մետաղանշանների հատումը։