Բոբ Մարշալլ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ (Բոբ) Մարշալլ (անգլ.՝ Robert Bob Marshall, հունվարի 2, 1901(1901-01-02)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 11, 1939(1939-11-11)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի անտառապահ, բուսաբան, ճանապարհորդ, լեռնագնաց, գրող և սոցիալական ակտիվիստ, որը հանդես է եկել անարատ վայրի բնության պահպանության օգտին։ Բույսերի ֆիզիոլոգիայի բնագավառի գիտությունների դոկտոր։
Բոբ Մարշալլ անգլ.՝ Bob Marshall | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1901(1901-01-02)[1][2] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 11, 1939(1939-11-11)[1][2] (38 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան, Նյու Յորքի պետական համալսարանի բնապահպանական գիտության և անտառագիտության քոլեջ և Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց |
Մասնագիտություն | forester, կոնսերվացիոնիստ և գրող |
Աշխատավայր | Հնդկաստանի գործերի բյուրո և Միացյալ Նահանգների անտառային ծառայություն |
Ծնողներ | հայր՝ Լուիս Մարշալ |
Կայք | wilderness.org |
Bob Marshall Վիքիպահեստում |
Երիտասարդ տարիներից զբաղվել է ժայռամագլցմամբ։ Հաճախակի է բարձրացել Ադիրոնդակ լեռնաշղթայի գագաթները։ Երկու այլ ալպինիստների հետ միասին կատարել է մի քանի առաջին վերելքներ, և երեքով դարձել են առաջին մարդիկ, ովքեր մագլցել են այս լեռնաշղթայի բոլոր բարձրադիր 46 գագաթները (Adirondack Forty-Sixers): Եղել է նաև Ալյասկայի Բրուքս անդրբևեռային լեռնաշղթայում։ Գրել է բազմաթիվ հոդվածներ և մի քանի գրքեր այդ ճանապարհորդությունների մասին, այդ թվում՝ «Արկտիկական գյուղը» 1933 թվականի բեսթսելլերը։ Աշխատել է ԱՄՆ-ի անտառային ծառայությունում (1925-1928, 1932-1939), այդ թվում` հնդիկների գործերի բյուրոյի գլխավոր անտառագետ (1933-1937) և հանգստյան վարչության պետ։ Հոր մահից հետո՝ 1929 թվականին հարուստ ժառանգություն է ստացել ու արշավներ կազմակերպել Ալյասկա և այլ վայրեր։
Ակտիվորեն օժանդակել է բնապահպանական նորմատիվային իրավական փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք արգելում էին ճանապարհների կառուցումը դաշնային հատուկ պահպանվող բնական տարածքներում։ 1935 թվականին դարձել է The Wilderness Society հասարակական բնապահպանական կազմակերպության հիմնադիրներից մեկը և դրա գլխավոր հովանավորը։ Պաշտպանել է նաև սոցիալիզմի ու մարդու իրավունքների գաղափարները[4]։ Գրեթե իր ողջ կարողությունը կտակել է բնապահպանական բարեգործական կազմակերպություններին։ Նրա հիմնադրած Wilderness Society կազմակերպությունը շարունակել է գործել և 25 տարի անց հասել «Վայրի բնության մասին» օրենքի ընդունմանը։
Այսօր էլ Բոբ Մարշալլը համարվում է ԱՄՆ-ում վայրի բնության շարժման գլխավոր նախաձեռնողներից մեկը։ Նրա պատվին են կոչվել մի շարք աշխարհագրական օբյեկտներ, այդ թվում՝ Մոնտանայի Bob Marshall Wilderness արգելոցը և Ադիրոնդակ լեռնաշղթայի Մարշալլ լեռը։