Բոժենա Նեմցովա
Չեխ գրող / From Wikipedia, the free encyclopedia
Բոժենա Նեմցովա (չեխ․՝ Božena Němcová, իսկականը՝ Բարբորա Նովոտնա [Barbora Novotná], փետրվարի 4, 1820(1820-02-04)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5][6][…] - հունվարի 21, 1862(1862-01-21)[1][3][7][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[7][4][5][…]), չեխ գրող։
Բոժենա Նեմցովա Bozena Nemcova | |
---|---|
Ծննդյան անուն | չեխ․՝ Barbora Novotná |
Ծնվել է | փետրվարի 4, 1820(1820-02-04)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5][6][…] |
Վախճանվել է | հունվարի 21, 1862(1862-01-21)[1][3][7][…] (41 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[7][4][5][…] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն[8] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, մանկագիր, ժողովրդական հեքիաթների բանահավաք, խմբագիր, national revival activist և հրապարակախոս |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Տատիկը (վիպակ) |
Ամուսին | Josef Němec? |
Զավակներ | Կարել Նեմեց, Theodora Němcová?, Jaroslav Němec? և Hynek Němec? |
Božena Němcová Վիքիպահեստում |
Գրական գործունեությունն սկսել է «Չեխ կանանց» (1843) հայրենասիրական բանաստեղծությամբ և «Ժողովրդական հեքիաթներ ու ավանդություններ» (մաս 1-7, 1845-1847) գրքով։ Նեմցովային ռեալիստ արձակագրի համբավ են բերել 1850-ական թվականներին հասարակ մարդկանց մասին գրած պատմվածքներն ու վիպակները («Բարուշկա», «Վայրի Բաբան», «Ամրոցում և ամրոցի մոտերքում» և այլն)։ Առավել ճանաչված է «Տատիկը» (1855, հայկական հրատարակություն 1981) վիպակը։ Նեմցովան հավաքել և չեխերեն թարգմանությամբ հրատարակել է «Սլովակյան հեքիաթներ»-ը (1857-1858)։