Բոկա Խունիորս
From Wikipedia, the free encyclopedia
Բոկա Խունիորս (իսպ.՝ Boca Juniors), արգենտինական ֆուտբոլային ակումբ Բուենոս Այրեսից։ Ակումբը հիմնադրվել է 1905 թվականին և 1913 թվականից ի վեր հանդես է գալիս Պրիմերա Դիվիզիոնում՝ Արգենտինայի բարձրագույն դիվիզիոնում։ Տնային հանդիպումներն անցկացնում է Բոմբոներա մարզադաշտում։ Բոկա Խունիորսը Արգենտինայի գործող չեմպիոնն է։
Բոկա Խունիորս | ||||
Ամբողջական անուն | Club Atlético Boca Juniors | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Xeneizes (Ջենովացիներ) Azul y Oro (Կապույտ և ոսկեգույն) La Mitad Más Uno (Կես գումարած մեկ) | |||
Հիմնադրում | ապրիլի 3, 1905 | |||
Երկիր | Արգենտինա | |||
Մարզադաշտ | Բոմբոներա մարզադաշտ | |||
Տարողունակություն | 49,000 | |||
Նախագահ | Դանիել Անգելիչի | |||
Մարզիչ | Գիլյերմո Բարոս Սկելոտտո | |||
Կայք | ||||
Լիգա | Պրիմերա Դիվիզիոն | |||
2019–20 | 1-ին | |||
|
Բոկա Խունիորսը Արգենտինայի ամենատիտղոսակիր ակումբներից է։ Այն 34 անգամ հաղթել է Արգենտինայի առաջնությունը[1][2] և 13 անգամ՝ Արգենտինայի գավաթը[3]։ Բաց այդ, Բոկան նվաճել է 22 միջազգային գավաթը[4][5][6], որոնցից 18-ը ճանաչված էին ՖԻՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼ-ի կողմից։ Միջազգայնորեն ճանաչված գավաթների թվով Բոկա Խունիորսը Միլանի հետ կիսում է 4-րդ տեղը աշխարհում՝ Ռեալ Մադրիդից (25), Բարսելոնայից (20) և եգիպտական Ալ Ահլիից (20) հետո։ Այն 3 անգամ հաղթել է Միջմայրցամաքային գավաթը, 6 անգամ՝ Լիբերտադորեսի գավաթը, 2 անգամ՝ Հարավամերիկյան գավաթը, 4 անգամ՝ Ռեկոպա Սուդամերիկանան և 1 անգամ՝ Լիբերտադորեսի սուպերգավաթը։
Բոկա Խունիորսը այն 8 ակումբներից է, որ նվաճել են ԿՈՆՄԵԲՈԼ-ի տրեբլը։ Ակումբը հիմնականում ընդգրկվում է IFFHS-ի լավագույն 25 ակումբների մեջ, և այն գլխավորել է 6 անգամ (հիմնականում Կառլոս Բիանկիի մարզիչ լինելու տարիներին)։ Բոկա Խունիորսը IFFHS-ի կողմից ճանաչվել է 2001-2010 թվականների Հարավային Ամերիկայի լավագույն ակումբ։ Այն Հարավային Ամերիկայի ամենահանրաճանաչ ֆուտբոլային ակումբներից է։
Բոկա Խունիորսը մրցակցություն ունի Ռիվեր Փլեյթի հետ։ Այս ակումբները Արգենտինայում ունեն ամենաշատ երկրպագուները և երկուսն էլ գտնվում են Բուենոս Այրեսում։ Բոկա Խունիորսում են իրենց ֆուտբոլային կարիերան սկսել հետագայուն Արգենտինայի ազգային հավաքականի խաղացողներ դարձած մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Նիկոլաս Բուրդիսսոն, Կառլոս Տևեսը, Էվեր Բանեգան և Ֆեռնանդո Գագոն։