Բոն (քաղաք, Ֆրանսիա)
From Wikipedia, the free encyclopedia
Բոն (Beaune), քաղաք Ֆրանսիայում, Կոտ դ'Օր դեպարտամենտի համանուն սուպրեֆեկտուրայի կենտրոնը[4]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բոն | |||
ֆր.՝ Beaune[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Առաջին հիշատակում | 13-րդ դար | ||
Մակերես | 31,3 կմ² | ||
ԲԾՄ | 193±1 մետր, 407±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
Բնակչություն | ▼20 032 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 21200[3] | ||
Պաշտոնական կայք | beaune.fr(ֆր.) | ||
| |||
Փակել
Նախքան մայրաքաղաքը Դիժոն տեղափոխելը Բուրգունդյան դուքսերի հիմնական նստավայրը գտնվում էր Բոնում։ Քաղաքը շրջապատված է միջնադարից գրեթե ամբողջությամբ պահպանված քարե պատով և պարունակում է մի շարք պատմական հուշարձաններ, այդ թվում՝ նաև համաշխարհային ճանաչում ունեցող «Հոթել Դիե» պատմական հիվանդանոցը, նախկին միջնադարյան հյուրատունը, որտեղ պահվում է հոլանդացի գեղանկարիչ Ռոգիր վան դեր Վայդենի պոլիպտիխը՝ «սարսափելի դատաստան», ինչպես նաև 15-րդ դարի գոբելենների հավաքածուն։