Բոստոն Սելտիքս
From Wikipedia, the free encyclopedia
«Բոստոն Սելտիքս» (անգլերեն՝ Boston Celtics), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Գտնվում է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի վարչական կենտրոն Բոստոն քաղաքում։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի ատլանտիկ դիվիզիոնում։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Բոստոն Սելտիքս | ||||
Մականուն | Սելտս, Սի-գրին կործանիչ մեքենա, Կանաչներ, Սի, Սելտիքս | |||
Լիգաներ | NBA | |||
Հիմնադրում | 1946 | |||
Պատմություն | «Բոստոն Սելտիքս» 1946-այժմ | |||
Մարզադաշտ | Թի Դի Գարդեն | |||
Տեղագրություն | Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | |||
Ակումբի գույներ | Կանաչ, սպիտակ, սև, ոսկեգույն
| |||
Նախագահ | Դենի Էյնջ | |||
Սեփականատեր | Boston Basketball Partners | |||
Գլխավոր մարզիչ | Բրեդ Սթիվենս | |||
Առաջնություններ | 17 (1957, 1959, 1960, 1961, 1962, 1963, 1964, 1965, 1966, 1968, 1969, 1974, 1976, 1981, 1984, 1986, 2008) | |||
Կոնֆերենցիոն տիտղոսներ | 21 (1957, 1958, 1959, 1960, 1961, 1962, 1963, 1964, 1965, 1966, 1968, 1969, 1974, 1976, 1981, 1984, 1985, 1986, 1987, 2008, 2010) | |||
Դիվիզիոն տիտղոսներ | 21 (1972, 1973, 1974, 1975, 1976, 1980, 1981, 1982, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1991, 1992, 2005, 2008, 2009, 2010, 2011, 2012) | |||
Հավերժացված | 21 (00, 1, 2, 3, 6, 10, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 31, 32, 33, 34, 35) | |||
Կայք | ||||
Համազգեստ | ||||
|
Ակումբը հիմնադրվել է 1946 թվականին և ընդհանուր առմամբ NBA-ի առաջնությունը հաղթել է ռեկորդային 17 անգամ։
1957-1969 թվականների ընթացքում «Սելտիքսը» 13 անգամ նվաճել է NBA-ի գավաթը, ընդ որում՝ 1959–1966 թվականների միջև ունեցել է 8 հաղթանակած առաջնությունների շարան։ «Սելտիքսը» շարունակել է գերակայող մնալ ուշ 1950-ականների և վաղ 1980-ականների ընթացքում՝ կազմում ունենալով մի շարք այնպիսի փառքի սրահի անդամներ, ինչպիսիք են Բիլ Ռասելը, Ջոն Հավլիչեկը, Բոբ Քոուզին, Լարի Բըրդը և մարզիչ Ռեդ Աուերբաքը։ 1986 թվականին թիմը նվաճում է 16-րդ գավաթը։ Այդ ընթացքում թիմի «մեծ եռյակը» բաղկացած էր Լարի Բըրդից, Քևին Մակհեյլից և Ռոբերտ Փերիշից։ Երբ թիմի աստղային եռյակն ավարտում է մարզական կարիերան, Աուերբաքը լուրջ ռազմավարական քայլեր է մշակում և կարողանում է ձեռք բերել մոտակա դրաֆթում երկրորդն ընտրելու հնարավորություն, որն օգտագործելով իր թիմ է հրավիրում Լեն Բայասին, ով սակայն դրաֆթացվելուց ընդամենը երկու օր անց կնքում է մահկանացուն։ Ավելի ուշ սրտամկանի ինֆարկտից վախճանվում է նաև թիմի առաջատար բասկետբոլիստ Ռեջի Լյուիսը։ «Սելտիքսը» երկար տարիներ չի կարողանում լիգայում նշանակալի հաջողությունների հասնել։
Թիմը նոր թափով է սկսում հանդես գալ 2007–2008 մրցաշրջանին ընդառաջ՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզից» 17 բասկետբոլիստի դիմաց ձեռք բերելով Քևին Գառնեթին և «Սիեթլ Սուպերսոնիքսից»՝ Ռեյ Ալենին, ովքեր միանալով թիմի ավագ Փոլ Փիրսի հետ, ձևավորում են 21-րդ դարի բոստոնյան նոր «մեծ եռյակը»։ Նույն տարի թիմը նվաճում է է 17-րդ (և թերևս վերջին) գավաթը, ինչպես նաև 2010 թվականի Արևելյան կոնֆերենցիայի տիտղոսը։
«Սելտիքսի» գլխավոր հակառակորդը արևմուտքում համարվում է «Լոս Անջելես Լեյքերսը»։ Պատմության մեջ թիմերն NBA-ի գերեզրափակիչներում ընդհարվել են ռեկորդային 12 անգամ, որոնցից 9-ը հաղթել է «Սելտիքսը», իսկ 3-ը՝ «Լեյքերսը»։
Ակումբի թալիսմանն է Լաքի լեպրեկոնը, որի կերպարը մշակութային հղում է Բոստոն քաղաքի իռլանդական արմատներին[1]։