Բութան (նյութ)
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Բութան (C4H10), օրգանական միացություն, պատկանում է ալկանների դասին։ Քիմիայում անվանումը օգտագործում են հիմնականում ն-բութան-ի նշանակման համար։ Այդ անվանումը նաև ունի ն-բութանի և նրա իզոմեր իզոբութանի CH(CH3)3 խառնուրդը։ Անվանումը առաջացել է «բութ-» արմատից ( այդ արմատը առաջացել է անգլերեն կարագաթթվի անվանումից՝ անգլ.՝ butyric acid) և «-ան» վերջածանցից («-ան» վերջածանցը ցույց է տալիս, որ տվյալ նյութը ալկան է)։ Բարձր կոնցենտրացիաների դեպքում թունավոր է, բութանի ներշնչումը բերում է շնչառական համակարգի դիսֆունկցիային։ Առկա է բնական գազում, առաջանում է նավթամթերքի կրեկինգից (նավթային գազի քայքայումից)։ Որպես ածխաջրածինների ներկայացուցիչ հրավտանգ է, ունի բնորոշ հոտ և ունի թմրանյութային ազդեցություն։ Օրգանիզմի վրա ազդելու ունակությամբ պատկանում է 4-րդ կարգի վտանգավոր նյութերին (քիչ վտանգավոր է)։ Վատ է ազդում նյարդային համակարգի վրա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բութան (այլ կիրառումներ)
Բութան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | բութան |
Քիմիական բանաձև | C₄H₁₀ |
Մոլային զանգված | 9,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,6 գ/սմ³ գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 1,7E−18 ջոուլ և 1,7E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −217 ℉ և −138,29 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 31 ℉, 272,7 K[3] և −0,5 °C[2] °C |
Այրման ջերմաստիճան | −76 ℉[4] և −60 °C[4] |
Ինքնաբռնկման ջերմաստիճան | 372 °C |
Կրիտիկական ճնշում | 3,797 մթն. |
Գոլորշու ճնշում | 207 716,25 Պասկալ |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջր-ում | 6,1 գ/100 մլ |
Դասակարգում | |
CAS համար | 106-97-8 |
PubChem | 7843 |
EINECS համար | 203-448-7 |
SMILES | CCCC |
ЕС | 203-448-7 |
RTECS | EJ4200000 |
ChEBI | 7555 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |