Բրազիլիայի ազգային կոնգրեսի պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Բրազիլիայի ազգային կոնգրեսի պալատ (Palácio do Congresso Nacional), շինություն, որտեղ անց են կացվում Բրազիլիայի Ազգային կոնգրեսի ժողովները։ Տեղակայված է մայրաքաղաք Բրազիլիայի Երեք իշխանությունների հրապարակում[1]։ Կոնգրեսի պալատը նախագծվել է 20-րդ դարի լատինաամերիկացի ճարտարապետ Օսկար Նիմեյերի կողմից (1960 թվական)[2][3]։ Շենքին կից կանաչ տարածքն օգտագործվում է պաշտոնական երթերի, հանրահավաքների և պիկետների համար[4]։
Բրազիլիայի ազգային կոնգրեսի պալատ բրազ.-պորտ.՝ Palácio do Congresso Nacional | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | խորհրդարանի շենք |
Պատմություն | |
Հիմնադրված | 1960 |
Ազգային Կոնգրեսի պալատը ( Palácio do Congresso Nacional, ոչ պաշտոնապես Ներեու Ռամոսի պալատ) այն շենքն է, որտեղ հավաքվում է Բրազիլիայի Ազգային Կոնգրեսը։ Իր ճարտարապետական յուրահատուկ լուծման շնորհիվ այն համարվում է Բրազիլիայի մայրաքաղաքի, ինչպես նաև երկրի խորհրդանիշ։ Հիմնական հորիզոնական բլոկի հարթակի վրա, ձախ կողմում տեղակայված է ցած նայող կիսագունդ հիշեցնող կառույց (Սենատի նստավայրը), իսկ աջ կողմում՝ դեպի վեր նայող կիսագունդ (Պատգամավորների նստավայրը)։ Նրանց միջև վեր են խոյանում զույգ աշտարակներ, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը հարյուր մետր է։ Կոնգրեսն ունի նաև կից կառույցներ, որոնցից մի քանիսը փոխկապակցված են թունելներով։ Շենքի հետևի մասում գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակը (Praça dos Três Poderes)։