Գեղասահք
From Wikipedia, the free encyclopedia
Գեղասահք, չմշկային[1] սպորտի տեսակ է, պատկանում է դժվար կոորդինացվող սպորտի տեսակներին։ Մարզիկի կամ մարզական զույգի դժվարությունն այն է, որ նրանք սահում են չմուշկներով սառույցի վրա՝ երաժշտության ներքո ուղղությունների հերթագայումով և լրացուցիչ տարրերի կատարմամբ (պտույտներ, թռիչքներ, քայլերի զուգակցումեր, աջակցումներ և այլն)։
Գեղասահք | |
---|---|
Տեսակ | Գեղասահք կանանաց մենասահք, զուգասահք, սպորտային պարեր, խմբային սինխրոն պարեր |
Ստեղծվել է | 1860-1871 |
Կարգավիճակ | ձմեռային սպորտաձև |
Օլիմպիական խաղեր | 1896 թվական |
Տարբերվում է | ice dance? |
Պորտալ | Portal:Figure skating? |
Figure skating Վիքիպահեստում |
Գեղասահքը որպես առանձին սպորտաձև ձևավորվել է 1860-ական թվականներին և 1871 թվականին ճանաչվել է չմշկավազքի Կոնգրեսում։ Տղամարդկանց չմշկասահքի անդրանիկ առաջնությունը տեղի է ունեցել Վիեննայում 1882 թվականին։ Չմշկասահքի առաջնությունները 1908 թվականից 1920 թվականներն անցկացվել են ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ։ Իսկ 1924 թվականից գեղասահքն ընդգրկվեց ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում։ Հարկ է նշել, որ չմշկասահքն առաջինն էր ձմեռային սպորտաձևերից, որն ընդգրկվել էր Օլիմպիական խաղերի ծրագրում։ 1986 թվականից մինչ օրս գեղասահքի այնպիսի պաշտոնական միջազգային առաջնություններ ինչպիսիք են Աշխարհի առաջնությունը, Եվրոպայի առաջնություն, Չորս մայրցամաքների առաջնությունը անցկացվում են չմշկասահորդների միջազգային միության հովանու ներքո։ Գեղասահքում[2] տարանջատում են 5 տարատեսակ՝ տղամարդկանց մենասահք, կանանց մենասահք, զուգասահք, սպորտային պարեր, խմբային սինխրոն սահք։ Վերջինս դեռևս չի ընդգրկվել պաշտոնական առաջնությունների ցանկ, այլ անցկացվում է առանձին Աշխարհի առաջնություն գեղասահքի տվյալ ձևից։ 2014 թվականից Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել են գեղասահքի խմբային առաջնություններ։