Գերմանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Գերմանիայի օբյեկտները թվով 41-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 3,9 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ 38 օբյեկտներ ընդգրկված են մշակութային չափանիշներով, այդ թվում՝ 13-ը համարվում են մարդկային ստեղծագործական գլուխգործոց, մնացած 3-ը՝ բնական չափանիշներով։ Բացի դրանից 2016 թվականի դրությամբ ևս 18 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1]։
Գերմանիան վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1976 թվականի օգոստոսի 23-ին[2]։ Գերմանիայի առաջին օբյեկտն ընդգրկվել է ցանկում 1978 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 2-րդ նիստում։