Գուստավ Կլիմտ (գերմ.՝ Gustav Klimt, հուլիսի 14, 1862(1862-07-14)[2][3][4][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][6] - փետրվարի 6, 1918(1918-02-06)[2][3][4][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][7][6]), ավստրիացի նկարիչ, ավստրիական նկարչությունում մոդեռնի հիմնադիր։ Նրա նկարների հիմնական թեման կնոջ մարմինն է, գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով։ Բացի կերպարային նկարներից, որոնք ընդգրկում են փոխաբերություններ և դիմանկարներ, նա նաև նկարել է բնապատկերներ։ «Վիեննական սեցեսիոն» միավորման արվեստագետներից հատկապես Կլիմտն էր ոգեշնչվել ճապոնական արվեստով և դրա մեթոդներով։
Արագ փաստեր Գուստավ Կլիմտգերմ.՝ Gustav Klimt, Ի ծնե ...
Գուստավ Կլիմտ գերմ.՝ Gustav Klimt |
---|
|
Ի ծնե | գերմ.՝ Gustav Klimt[1] |
---|
Ծնվել է | հուլիսի 14, 1862(1862-07-14)[2][3][4][…] |
---|
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][6] |
---|
Վախճանվել է | փետրվարի 6, 1918(1918-02-06)[2][3][4][…] (55 տարեկան) |
---|
Մահվան վայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][7][6] |
---|
Ազգություն | Ավստրիացիներ |
---|
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ցիսլեյտանիա |
---|
Կրթություն | Կիրառական արվեստի համալսարան (1883) |
---|
Դավանանք | կաթոլիկություն[1] |
---|
Մասնագիտություն | նկարիչ, դիզայներ, գծանկարիչ, գծանկարիչ և գծագրող |
---|
Ոճ | սիմվոլիզմ[8][7] և մոդեռն[7] |
---|
Ժանր | մոդեռն, հոգևոր արվեստ[6], պատմական գեղանկարչություն[6], բնանկար[6], դիմապատկեր[6], կենցաղային ժանր[6] և Ֆիգուր[6] |
---|
Թեմաներ | գեղանկարչություն |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I, Բեթհովենի ծոփոր, Համբույրը, Հուդիթը և Հողոփեռնեսի գլուխը, Կնոջ երեք տարիքները, Դանայա և Portrait of Fräulein Lieser? |
---|
Ուսուցիչ | Ferdinand Laufberger?, Julius Victor Berger?, Michael Rieser?, Լյուդվիգ Մինիգերոդե և Karl Hrachowina? |
---|
Աշակերտներ | Էգոն Շիլե |
---|
Ներշնչվել է | Ժորժ Միննե[9] |
---|
Պարգևներ | |
---|
Անդամակցություն | Վիեննական սեցեսիոն |
---|
Հայր | Ernst Klimt? |
---|
Մայր | Anna Klimt? |
---|
Համատեղ ապրող | Էմիլիա Ֆլյոգե, Սերենա Լեդերեր, Consuela Camilla Huber?, Maria Zimmermann? և Maria Učická? |
---|
Զավակներ | Գուստավ Ուչիցկի, Otto Zimmermann? և Gustav Zimmermann? |
---|
ստորագրություն
|
Gustav Klimt Վիքիպահեստում |
Փակել
Ստեղծագործական կյանքի առաջին տարիներին Կլիմտը զբաղվել է ճարտարապետական դեկորացիաներով։ Հետագայում, երբ Կլիմտը ձևավորում է իր անձնական ոճը, նրա գործերը խիստ քննադատության առարկա են դառնում և համարվում պոռնոգրաֆիկ։ Արդյունքում նա խուսափում է հասարակության շրջանում լինելուց, սակայն «ոսկե շրջանի» նկարները նրան մեծ հռչակ են բերում։