Դալլասի արվեստի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Դալլասի արվեստի թանգարան (անգլ.՝ Dallas Museum of Art, (DMA)), թանգարան ԱՄՆ Դալլաս քաղաքում։ 1984 թվականին թանգարանը իր նախկին «Ֆեյր փարքում» գտնվող տարածքից տեղափոխվել է Arts District[3]: Թանգարանի նոր շենքը նախագծել է Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի 2007 թվականի ոսկե մեդալակիր Էդվարդ Լերեբի Բարնսը[4]։
Դալլասի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Դալաս[1] |
Ղեկավարության նստավայր | Դալաս |
Հասցե | 1717 North Harwood Street |
Հիմնադրվել է | 1903 |
Հիմնադիր | Մեյ Դիքսոն Էքսալ[2] |
Այցելուներ | 490 000 մարդ |
Կայք | dma.org |
Թանգարանի հավաքածուն կազմում է մ. թ. ա. 3-րդ հազարամյակից մինչև մեր օրերի ավելի քան 24,000 նմուշ։ Թանգարանն առանձնանում է նաև իր դինամիկ ցուցահանդեսային քաղաքականությամբ[5] և մրցանակակիր կրթական ծրագրերով[6]։ Միլդրեդ Ռ. և Ֆրեդերիկ Մ. Մեյեր գրադարանը (թանգարանի ոչ շրջանառվող հետազոտական գրադարանը) ունի շուրջ 50,000 կտոր գրականություն, որը հասանելի է համադրողների և հասարակության համար։ Թանգարանն ունի 14,800 մ2 տարածք[7] և համարվում է ԱՄՆ ամենամեծ արվեստի թանգարաններից մեկը։