Դամդինի Սուխե-Բատոր
From Wikipedia, the free encyclopedia
Դամդինի Սուխե-Բատոր (մոնղ.՝ Дамдины Сүхбаатар, ᠳᠠᠮᠳᠢᠨ ᠤ ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ, փետրվարի 2, 1893(1893-02-02)[1], Ուլան Բատոր, Մոնղոլիա - փետրվարի 20, 1923(1923-02-20), Ուլան Բատոր), մոնղոլ քաղաքական գործիչ, Մոնղոլական ժողովրդահեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) հիմնադիրը, Մոնղոլական ժողովրդական հեղափոխության (1921) առաջնորդը։
Դամդինի Սուխե-Բատոր մոնղ.՝ Дамдины Сүхбаатар և մոնղ.՝ ᠳᠠᠮᠳᠢᠨ ᠤ ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1893(1893-02-02)[1] |
Ծննդավայր | Ուլան Բատոր, Մոնղոլիա |
Մահացել է | փետրվարի 20, 1923(1923-02-20) (30 տարեկան) |
Մահվան վայր | Ուլան Բատոր |
Գերեզման | Sükhbaatar's Mausoleum |
Քաղաքացիություն | Մոնղոլիա |
Մայրենի լեզու | մոնղոլերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Sükhbaataryn Yanjmaa? |
Կուսակցություն | Մոնղոլիայի ժողովրդական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Damdin Sükhbaatar Վիքիպահեստում |
Ծնվել է աղքատ գյուղացու ընտանիքում։ 1912-1918 թվականներին ծառայել է բանակում։ 1919 թվականից Ուրգայում (այժմ՝ Ուլան Բատոր) աշխատել է որպես գրաշար, որտեղ էլ ծանոթացել է ռուս բոլշևիկ հեղափոխականների հետ, որոնց միջոցով՝ Վլադիմիր Լենինի քարոզչությանը։ 1919 թվականին ստեղծել է անլեգալ հեղափոխական խմբակ։ 1920 թվականին գլխավորել է իր խմբակի և Չոյբաչսանի համանման խմբակի միավորմամբ ստեղծված հեղափոխական կազմակերպությունը։ Կազմակերպության ստեղծմամբ էլ դրվել է Մոնղոլական ժողովրդական կուսակցության (ՄԺԿ, կազմակերպությունը հիմնադրվել է 1921 թվականի մարտին, 1925 թվականից անվանվել է ՄԺՀԿ) հիմքը։ Սուխե-Բատորի գլխավորությամբ կայացել է ՄԺԿ համագումարը (1921 թվականի մարտ), որը մոնղոլ ժողովրդին ապստամբության կոչ է արել՝ «հակաիմպերիալիստական հակաֆեոդալական հեղափոխության խնդիրների» առաջադրմամբ։ Համագումարում Դամդինի Սուխե-Բատորը ընտրվել է ՄԺԿ ԿԿ-ի անդամ։ 1921 թվականի մարտի 13-ին նշանակվել է ժամանակավոր ժողովրդական կառավարության անդամ, ռազմական նախարար և ժողովրդական բանակի գլխավոր հրամանատար։ Մոնղոլական ժողովրդական բանակը Դամդինի Սուխե-Բատորի հրամանատարությամբ մոնղոլ ժողովրդին օգնության եկած խորհրդային բանակի զորամասերի աջակցությամբ 1921 թվականի մայիս-օգոստոսին ջախջախել է Ունգեռնի սպիտակգվարդիական զորքերին։ 1921 թվականի հուլիսին մտել է ժողովրդական կառավարության կազմի մեջ, զբաղեցնելով ռազմական նախարարի պաշտոնը։
Պարգևատրվել է ԽՍՀՄ Կարմիր դրոշի շքանշանով։ Մասնակցել է խորհրդա-մոնղական բարեկամության առաջին համաձայնագրի ստորագրմանը (1921, Մոսկվա)։