Դաշտանադադար
From Wikipedia, the free encyclopedia
Դաշտանադադար, ավելի հայտնի կլիմաքս, կանանց կյանքի շրջան է, երբ դաշտանային ցիկլն ավարտվում է և կնոջ ձվարաններում դադարում է ձվաբջջի առաջացման ֆունկցիան[1][2]։ Կլիմաքսը հիմնականում դիտվում է 49-52 տարեկանում[3]։ Սովորաբար դաշտանադադար ախտորոշվում է, եթե 1 տարվա ընթացքում կնոջ մոտ չի դիտվում դաշտանային ցիկլ[4]։ Դաշտանադադարի պատճառ կարող է հանդիսանալ ձվարանների ներզատիչ ֆունկցիայի խանգարումը[5]։ Արգանդի վիրահատական հեռացումից հետո, կլիմաքս կարելի է համարել վիրահատության կամ հորմոնների քանակի իջեցման պահը[5]։ Արգանդի հեռացումից հետո դաշտանադադարին բնորոշ ախտանիշները հիմնականում ի հայտ են գալիս 45 տարեկանում[6]։
Դաշտանադադար | |
---|---|
Տեսակ | ֆիզիոլոգիական գործընթաց և women's disease? |
Բժշկական մասնագիտություն | գինեկոլոգիա |
ՀՄԴ-9 | 627 |
ՀՄԴ-10 | N95 |
Menopause Վիքիպահեստում |
Դաշտանադադարին նախորդող տարիներին կնոջ մոտ դիտվում է անկանոն դաշտան, ինչը նշանակում է, որ դաշտանային ցիկլի տևողությունը նորմայից ավելի երկար է կամ կարճ[7][8]։ Այս շրջանում կանանց մոտ դիտվում են ջերմահորդանքներ, որոնք տևում են մոտ 30 վայրկյան և ուղեկցվում են քրտնարտադրությամբ, դողով և մաշկի կարմրությամբ[7]։ Ջերմահորդանքներն ավարտվում են մեկ կամ երկու տարուց[2]։ Այլ ախտանիշներն են հեշտոցի չորությունը, տրամադրության փոփոխականությունը, հոգնածությունը և քնի խանգարումները[7]։ Ախտանիշների արտահայտվածությունը տարբեր կանանց մոտ փոփոխվում է[2]։ Կա կարծիք, որ կլիմաքսը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, սակայն ուղակի բացահայտված կապ չկա[2]։
Դաշտանադադարը բնական փոփոխություն է[9]։ Ծխախոտի օգտագործումը կարող է հանգեցնել վաղաժամ դաշտանադադարի[4][10]։ Այլ պատճառներից են ձվարանների հեռացումը կամ քիմիոթերապիայի որոշ տեսակները[4]։ Ֆիզիոլոգիայում կլիմաքսը ձվարանային հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի, արտադրության նվազումն է[1]։ Ախտորոշումը կարելի է հաստատել արյան կամ մեզի մեջ հորմոնների քանակի որոշմամբ[11]։ Դաշտանադադարի հակառակ պրոցեսը մենարխեն է, երբ աղջկա մոտ սկսվում է դաշտանային ցիկլը[12]։
Սովորաբար սպեցիֆիկ բուժում չի պահանջվում[13]։ Կարելի է իրականացնել սիմպտոմատիկ բուժում[13]։ Ծխախոտից, ալկոհոլից և կոֆեինից խուսափումը հնարավորություն է տալիս խուսափել ջերմահորդանքներից[13]։ Սառը սենյակում քնելը կարող է լավացնել քնի որակը[13]։ Դեղորայքային թերապիան ներառում է կլոնիդին, գաբապենտին, մենոպաուզալ հորմոնային թերապիա և սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտորներ[13][14]։ Ֆիզիկական ակտիվությունը նույնպես կարող է լավացնել քնի որակը[13]։ Մենոպաուզալ հորմոնալ թերապիան հազվադեպ է նշանակվում՝ հաշվի առնելով կողմնակի էֆեկտները[13]։ Այլընտրանքային բժշկության էֆեկտիվությունն ապացուցված չէ[2]։ Կան միայն որոշ ուսումնասիրություններ ֆիտոէստրոգենների մասին[15]։