Դաունթաուն
Բառ, որն օգտագործվում է Հյուսիսային Ամերիկայում քաղաքի կենտրոնը նկարագրելու համար՝ պատմա-մշակութային և/կամ բիզնես / From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքակենտրոնը տվյալ քաղաքի առևտրային, մշակութային և երբեմն էլ պատմական, քաղաքական և աշխարհագրական սիրտն է՝ հատկապես Արևմտյան աշխարհում։ «Քաղաքակենտրոն» արտահայտությունը նախնական տարբերակով օգտագործվել է բրիտանական անգլերենում և սերտորն կապված է այլ լեզուների հետ, ինչպիսիք ֆրանսերենում «centre-ville», գերմաներենում՝ Stadtzentrum կամ էլ չինարենում 市中心 (shìzhōngxīn) արտահայտություններն են։ ԱՄՆ-ում[1] օգտագործում են «քաղաքակենտրոն» արտահայտությունը, չնայած որ որոշ քաղաքներ, ինչպիսին Ֆիլադելֆիան է, օգտագործում են «քաղաքի կենտրոն» արտահայտությունը, մինչդեռ այլ քաղաքներ, ինչպիսին Փորթլենդն է, օգտագործում են «քաղաքակենտրոն» արտահայտությունը։
Քաղաքի կենտրոնը (հաճախ՝ պատմական) քաղաքի տարածք է, ուր կենտրոնացված են առևտուրը, զվարճանքը, գնումները և քաղաքական իշխանությունը։ Այս արտահայտությունն օգտագործում են անգլախոս շատ երկրներում և այն ունի հավասարարժեք թարգմանություններ այլ լեզուներով ևս։ Համենայն դեպս, հատկապես ԱՄՆ-ում «քաղաքակենտրոն»-ը հաճախ օգտագործում են քաղաքի կենտրոնը բնութագրելու համար[2], իսկ Կանադայում «քաղաքակենտրոն» և «դաունթաուն» արտահայտություններն օգտագործում են փոխադարձաբար։ Ավստրալիայում[3] «Կենտրոնական գործարար շրջան» արտահայտությունը լայնորեն կիրառում են քաղաքի կենտրոնը բնութագրելու համար, սակայն «Քաղաքակենտրոն» արտահայտության կիրառումը մեծանում է՝ հատկապես Մելբուրնում։ Հարավային Աֆրիկայում «ԿԳՇ» (Կենտրոնական գործարար շրջան) արտահայտությունը կիրառում են պաշտոնական գրագրության մեջ, իսկ ոչ պաշտոնական շփումներում քաղաքի կենտրոնն անվանում են «թաուն» և չնայած ապակենտրոնացված ԿԳՇ-ների աճին, ինչպիսին Սանդթոնում ու Ումլանգայում է, «թաուն»-ի կիրառումը շարունակում է բնութագրել քաղաքների ԿԳՇ-ն։
Շատ այլ քաղաքներում, Կենտրոնական գործարար շրջանը (ԿԳՇ) գտնվում է քաղաքակենտրոնում, սակայն «քաղաքի կենտրոն» հայեցակարգը տարբերվում է ԿԳՇ-ից։ Վերջինիս հայեցակարգը տարածվում է տնտեսական և ֆինանսական իշխանությունների վրա, սակայն «քաղաքի կենտրոն»-ը ներառում է նաև պատմական, քաղաքական և մշակութային գործոնները։ Պարզ օրինակ է Փարիզը․ La Défense-ը Փարիզի կենտրոնական գործարար շրջանն է, սակայն քաղաքի կենտրոնը չէ։ Շատ ավելի մեծ կամ ավելի հին քաղաքներում ԿԳՇ-ն ու քաղաքի կենտրոնը միայն մասամբ են համընկնում։
Քաղաքի կենտրոնը հաճախ քաղաքի առաջին բնակատեղին է, որն այն վերածում է քաղաքի պատմական մասի։