Դատարկ բազմություն
From Wikipedia, the free encyclopedia
Դատարկ բազմություն, մաթեմատիկայում, ավելի կոնկրետ՝ բազմությունների տեսության մեջ յուրահատուկ բազմություն, որը չունի որևէ տարր(էլեմենտ)։ Դատարկ բազմության մեծությունը և հզորությունը հավասար է զրոյին։ Որոշ աքսիոմատիկ բազմությունների տեսություններ դատարկ բազմության գոյությունը հնարավոր են համարում դատարկ բազմության աքսիոմի ներառման միջոցով։ Այլ տեսություններում դատարկ բազմության գոյությունը հնարավոր է դուրս բերել։ Բազմությունների հնարավոր շատ հատկություններ ճիշտ են նաև դատարկ բազմության համար։