Դմիտրի Չերիշև
ռուս ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Նիկոլաևիչ Չերիշև (ռուս.՝ Дмитрий Николаевич Черышев, մայիսի 11, 1969(1969-05-11)[1][2], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 10 պաշտոնական (խփել է 1 գոլ) և 1 ոչ պաշտոնական հանդիպման (Ռուսաստան — ՖԻՖԱ հավաքական, 0:2)։ Իր խաղային կարիերան ավարտել է Իսպանիայում, որտեղ երկար ժամանակ ապրել և զբաղվել է մարզչական գործունեությամբ։ 2008-2009 թվականներին մարզել է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմը, այդ ակումբի պատանեկան թիմում խաղացել է նրա ավագ որդին՝ Դենիսը։