Դորիական օրդեր
From Wikipedia, the free encyclopedia
Դորիական օրդեր, Անտիկ Հունաստանի դասական երեք օրդերներից մեկը։ Մյուս երկուսը հոնիականն ու կորնթականն են։ Դորիական օրդերի նախօրինակները կարելի է տեսնել Կրետե-միկենյան և Հոմերոսյան ժամանակաշրջանների, ինչպես նաև Հին Եգիպտոսի ճարտարապետության մեջ։ Որպես առանձին օրդեր՝ այն կազմակերպվում է Արխայիկ շրջանի սկզբում։ Հետագայում, անընդհատ կատարելագործվելով, իր բարձրագույն արտահայտությունն է գտնում Պարթենոնի տաճարում։ Հունական դորիական օրդերին բնորոշ է ուժը, առնականությունը, մոնումենտալ հանդիսավորությունն ու դեկորի զսպվածությունը։