Եղբայրական գերեզման
From Wikipedia, the free encyclopedia
Եղբայրական գերեզման, բազմաթիվ մարդկանց դիակներ պարունակող գերեզման, որոնց ինքնությունը կարող է հաստատված լինել կամ չլինել նախքան թաղումը։ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից քրեական եղբայրական գերեզման է համարվում մահապատժի երեք և ավելի զոհերի մարմիններ պարունակող գերեզմանը[1]։ Եղբայրական գերեզմաններ սովորաբար ստեղծվում են մեծ թվով մարդկանց մահանալուց կամ սպանվելուց հետո՝ նպատակ ունենալով արագ թաղել դիակները, որպեսզի կանխվի վարակի ու հիվանդությունների տարածումը։ Եղբայրական գերեզմանները կարող են օգտագործվել խոշոր կոնֆլիկտների ժամանակ, ինչպիսիք են պատերազմն ու հանցագործությունները, սակայն ժամանակակից աշխարհում դրանք կարող են օգտագործվել նաև սովի, համաճարակի կամ տարերային աղետների ժամանակ։ Նման դեպքերում սովորաբար պատշաճ չեն գործում այն ենթակառուցվածքները, որոնք կարող էին արագորեն զբաղվել առանձին մարմինների ինքնությունը հաստատելու և դրանք թաղելու գործով[2]։
Հայաստանում եղբայրական գերեզմաններ են ստեղծվել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։