Եվգենի Գրիշին
ռուս չմշկորդ / From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Ռոմանովիչ Գրիշին (ռուս.՝ Евгений Романович Гришин; մարտի 23, 1931(1931-03-23)[1][2], Տուլա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 9, 2005(2005-07-09)[2], Դեդովսկ, Իստրինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս չմշկորդ։ Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1952), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1973)։
Եվգենի Գրիշին | ||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տեղեկություն | ||||||||||||||||||||||||||||||||||
Սեռ՝ | արական | |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտացում՝ | չմշկորդ և track cyclist | |||||||||||||||||||||||||||||||||
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 23, 1931(1931-03-23)[1][2] | |||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր՝ | Տուլա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] | |||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ՝ | հուլիսի 9, 2005(2005-07-09)[2] (74 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր՝ | Դեդովսկ, Իստրինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||
174 սանտիմետր[3] | ||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ՝ | 78 կիլոգրամ[3] | |||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
|
Գրիշինն իր կարիերայի մեծ մասում մարզվել է Մոսկվայի ԲԿՄԱ ակումբում։ 1956 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն և նվաճել է ոսկե մեդալներ 500 մետր և 1500 մետր մրցատարածություններում 1956 թվականի և 1960 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում (1500 մետր մրցատարածություններում տարած հաղթանակները կիսել է համապատասխանաբար Յուրի Միխայլովի և Ռոալդ Օս հետ)՝ մրցումներին մասնակցելով ԽՍՀՄ դրոշի ներքո։ Իր հայրենակից Լիդիա Շկոբլիկովայի հետ միասին նա եղել է ամենահաջողակ ատլետը 1960 թվականին Ձմեռային օլիմպիական խաղերում[4]։
Գրիշինը առաջինն է հաղթահարել 40 վայրկյանի սահմանագիծը 500 մետր մրցատարածությունում՝ ցույց տալով 39,6 վայրկյան ժամանակ 1960 թվականին Սքվո Վելլիում տեղի ունեցած թեստային մրցավազքում Ձմեռային օլիմպիական խաղերից անմիջապես հետո։ Սակայն այդ արդյունքը պաշտոնապես չի ճանաչվել որպես համաշխարհային ռեկորդ։ Երեք տարի հետո՝ 1963 թվականի հուվարի 27-28-ը, նա սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ 39,6 և 39,5 վայրկյան Մեդեոյում։ Նա նաև վաստակել է 2 բրոնզե մեդալներ 1954 և 1956 թվականների Օլիմպիական խաղերում[4]։
Եվգենի Գրիշինը հաղթել է դասական բազմամարտի առաջնությունների 14 մեկնարկներից 12-ում։ Իր կարիերայի ընթացքում նա սահմանել է աշխարհի 7 ռեկորդ․ 1000 մետր մրցատարածությունում 1:22.8 վայրկյան ժամանակի ռեկորդը պահպանվել է 12 տարի[4]։