Եվրոպական Միություն-Թուրքիա հարաբերություններ
From Wikipedia, the free encyclopedia
Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները (անգլ.՝ European Union–Turkey relations), (թուրքերեն՝ Avrupa Birliği-Türkiye ilişkileri), հաստատվել են 1959 թվականին և ինստիտուցիոնալ շրջանակները պաշտոնապես հաստատվել են 1963 թվականին կնքված Անկարայի համաձայնագրով։ Թուրքիան Մերձավոր Արևելքում Եվրոպական Միության գլխավոր գործընկերներից մեկն է. երկուսն էլ ԵՄ-Թուրքիա Տնտեսական միության անդամ են։ 1987 թվականից սկսած Թուրքիան Եվրոպական Միություն մտնելու հայտ է ներկայացրել[1][2], բայց 2016 թվականին անդամակցության բանակցությունները դադարեցվել են[3]։ Այս ընթացքում հարաբերությունները զգալիորեն վատացել են Թուրքիայում տեղի ունեցող մարդու հիմնարար իրավունքների և օրենքի գերակայության շարունական խախտումների պատճառով[4]։