Երկու ՏՈւ-134 ինքնաթիռների բախում Դնեպրոձերժինսկում
Ավիաաղետ Դնեպրոձերժինսկում / From Wikipedia, the free encyclopedia
Երկու Տու-134 օդանավերի բախումը Դնեպրոձերժինսկում, 1979 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցած ավիացիոն աղետ, որը ավիացիոն պատմության մեջ դարձավ ամենամեծ աղետներից մեկը։ Դնեպրոձերժինսկ շրջանի երկնքում 8400 մետր բարձրության վրա բախվեցին «Աերոֆլոտ» ավիաընկերության երկու Տու-134A ինքնաթիռները (7628-րդ ռեյս Չելյաբինսկ-Վորոնեժ-Քիշնև և 7880-րդ ռեյս՝ Տաշքենդ-Գուրյով-Դոնեցկ-Մինսկ չվերթուղիներով), որի արդյունքում զոհվեցին բոլոր 178 ուղևորները (94 մարդ 7628-րդ ռեյսում, 84-ը՝ 7880 ռեյսում)։
Բախում Դնեպրոձերժինսկում | |
---|---|
«Աերոֆլոտ» ավիաընկերության Տու-134А օդանավ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | Օդային բախում |
Թվական | 1979 թվականի օգոստոսի 11 |
Ժամանակ | 13:35 EEST |
Պատճառ | Անձնակազմի սխալ |
Վայր | Պետրիկովի շրջան և Դնեպրոձերժինսկ, , ԽՍՀՄ |
Չվերթ | 7628 |
Թռիչքի վայր | Չելյաբինսկ, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ՌՍՖՍՀ) |
Վերջնական կետ | Քիշնև օդանավակայան, Մոլդվիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն |
Զոհվածներ | 178(բոլորը) |
Aviation Safety Network ID | 19790811-1 և 19790811-2 |
Օդանավ | |
Մոդել | Տու-134А |
Ավիաընկերություն | «Աերոֆլոտ» (Air Moldova, Քիշնև) Մոլդովական ԽՍՀ |
Կողային համար | ԽՍՀՄ-65816 |
Արտադրման թվական | 1974 թվականի մարտի 24 (առաջին թռիչք) |
Ուղևորներ | 88 |
Անձնակազմ | 6 |
Կենդանի մնացած | 0 |
1979 Dniprodzerzhynsk mid-air collision Վիքիպահեստում |
ԽՍՀՄ և Ուկրաինայի օդային բախումների պատմության մեջ զոհերի քանակով այդ ավիավթարը զբաղեցնում է առաջին, ողջ աշխարհում՝ երկրորդ, իսկ ընդհանրապես օդանավերի բախումների մեջ՝ երրորդ հորիզոնականը։ Զոհվածների թվում կային ուզբեկական «Պախտակոր» ֆուտբոլային թիմի 17 անդամներ, ինչի պատճառով էլ այդ իրադարձությունը ստացավ հատուկ հնչողություն։