Զբոսաշրջությունը Լեհաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Լեհաստանը համաշխարհային զբոսաշրջային շուկայում այցելուների թվով անընդհատ աճող պետություններց մեկն է։ Զբոսաշրջությունը Լեհաստանում նպաստում է երկրի ընդհանուր տնտեսության զարգացմանը։ Առավել հայտնի քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը, Վարշավան, Պոզնանը, Լյուբլինը, Տորունը, ինչպես նաև Օսվենցիմի պատմական Օսվենցիմ գերմանա–ֆաշիստական համակենտրոնացման ճամբարը։ Լեհաստանի լավագույն հանգստյան ուղղություները ներառում են Մազուրիա ջրային շրջանը, Բալթիկ ծովը, Տատրերը (Կարպատների ամենաբարձր լեռնաշղթան), Սուդետները, Բելովեժյան թավուտը։ Լեհաստանի գլխավոր ուղղություններն առաջարկում են տեսարժան վայրեր ինչպես քաղաքներում, այնպես էլ դրանցից դուրս, առաջարկելով պատմական հուշարձաններ, բիզնես գործուղումներ, որակյալ զբոսաշրջություն, ագրոտուրիզմ, լեռնային էքսկուրսիա (արշավ) և այլն։ Ըստ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) 2012 թվականի տվյալների, Լեհաստանն օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից 17-րդ առավել այցելված երկիրն է աշխարհում[2]։
2014 թվականի արտասահմանյան երկներից այցելող զբոսաշրջիկների վիճակագրություն * | ||||
---|---|---|---|---|
1. Գերմանիա | 1,385,922[3] | |||
2. Միացյալ Թագավորություն | 367,346[3] | |||
3. Ռուսաստան | 345,760[3] | |||
4. Ուկրաինա | 274,476[3] | |||
5. ԱՄՆ | 235,705[3] | |||
6. Բելառուս | 225,503[3] | |||
7. Իտալիա | 222,090[3] | |||
8. Ֆրանսիա | 208,810[3] | |||
9. Նորվեգիա | 179,305[3] | |||
10. Իսպանիա | 176,094[3] | |||
11. Իսրայել | 164,470[3] | |||
12. Շվեդիա | 143,750[3] | |||
13. Նիդերլանդներ | 128,888[3] | |||
14. Լիտվա | 121,091[3] | |||
15. Չեխիայի հանրապետություն | 99,858[3] | |||
* Օտարերկրյա զբոսաշրջիկների զբոսաշրջային տեղավորումը հաստատություններում ըստ երկրի[3] |
Զբոսաշրջությունը Լեհաստանում | |
---|---|
Լեհաստանի քաղաքային ուղղություննեի թոփ տասնյակը[1] | |
Վարշավա[1], Վարշավա Հին քաղաքի շուկայական հրապարակը. այն մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ | |
Բիդգոշ[1], կարմիր աղյուսից պատրաստված պալատ և նավահանգիստ Բրդա գետի ափին։ | |