Զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգում, երկրի տնտեսության կարևոր ճյուղն է։ 2009 թվականին ՀՆԱ-յում նրա մասնաբաժինը կազմել է 8,3 %, զբոսաշրջության ոլորտում աշխատում է մոտ 25 հազար մարդ, կամ աշխատանքային բնակչության 11.7 %-ը[1]։ Չնայած 2008 թ.-ից 2012 թվականների Համաշխարհային տնտեսական ճգնաժամին, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը ամեն տարի հյուրընկալում էր ավելի քան 900 հազար զբոսաշրջիկի, որոնք միջինում հյուրանոցներում կամ քեմփինգներում անցկացրել են 2,5 գիշեր[2]։ Զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգում հիմնականում ունի բիզնես ուղվածությունները (ամբողջ երկրում՝ 44 %, 60 % մայրաքաղաքում, որը ավելի է 2009 և 2010 թվականներին համապատասխանաբար 11 % և 25 %-ով)[3]։ Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի 2011 թվականի զբոսաշրջության ոլորտում զեկույցի, Լյուքսեմբուրգը զբոսաշրջիկների համար իր գրավչություններով հանդերձ ամբողջ աշխարհում գրավում 15-րդ հորիզոնականը[4]։
Զբոսաշրջիկների համար գլխավոր ուղղություններն են Լյուքսեմբուրգ քաղաքը, միջնադարյան Վիանդեն ամրոցը, Էխտերնախ կոմունայի աբբայությունն ու Մոզելսկի հովտի գինեգործական շրջանները։ Երկրի արևելքում գտնվող Մյուլլերտալ մարզը ստացել է «Լյուքսեմբուրգյան Շվեյցարիա» անվանումը, իսկ Արդենների հյուսիսում գտնվող լեռնային Էսլինգ շրջանը գրավում է ակտիվ հանգստի սիրահար զբոսաշրջիկներին[5]։
Լյուքսեմբուրգն ունի լավ ճանապարհային, երկաթուղային և օդային կապեր այլ եվրոպական քաղաքների հետ, ինչը երկիրը դարձնում է միջազգային հանդիպումների, ինչպես նաև հանգստյան օրերն անցկացնելու ավելի տարածված վայր[6]։ Միայն զբոսաշրջիկների կեսը երկիր են այցելում հարևան Նիդերլանդներ, Բելգիա, Գերմանիա երկրներից[2]։ Երկիր մեծ թվով այցելում են նաև Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից։ Երկրում մեծ տարածում ունի քեմփինգները, հատկապես հոլանդացիների կողմից, ովքեր ի տարբերություն այլ ազգերի, քեմփինգներ կազմակերպում են ավելի երկար ժամանակներով և հատկապես Արդեններում և Մյուլլերտալում։