Զոմբի ապոկալիպսիս (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
Զոմբի–ապոկալիպսիս (անգլ.՝ Zombie apocalypse), սարսափ ֆիլմերի, սարսափ գրականության և համակարգչային խաղերի ֆանտաստիկ աղետալի ժանր. համաճարակ, որը մարդկանց վերածում է կենդանի–դիակ մարդակերների և տանում քաղաքակրթության փլուզմանը։ Զոմբիների և զոմբի–ապոկալիպսիսի մասին գաղափարները 2000-ականների սկզբից սկսեցին գոյություն ունենալ ոչ միայն որպես որոշակի ժանրի ֆիլմերի սխեմա, այլ նաև որպես մի տեսակ ունիվերսալ մոդել, որը կիրառելի է ժողովրդական մշակույթի բազմաթիվ ժանրերի և ուղղությունների համար[1][2]։
Ռիչարդ Մաթեսոնի «Ես լեգենդն եմ» հետապոկալիպտիկ վեպը (1954) հիմնարար դարձավ զոմբի-ապոկալիպսիսի գաղափարի համար, որտեղ, սակայն, խոսքը ոչ թե զոմբիների, այլ խելացի արնախումների մասին էր՝ «վամպիրային» վարակի զոհերի մասին[3]։ Զոմբիներն իրենց այժմյան ավանդական ձևով` որպես արյունարբու կենդանի մեռելներ, ներկայացվեցին 1968թ.-ին նկարահանված ցածրբյուջետային «Կենդանի մեռյալների գիշեր» ֆիլմում, որտեղ մի քանի հերոսներ հայտնվում են բազմաթիվ զոմբիների կողմից շրջափակված գյուղական տանը։