Էլեֆանտա
From Wikipedia, the free encyclopedia
Էլեֆանտայի քարանձավներ (մարաթհի՝ घारापुरीच्या लेण्या), ճարտարապետական-քարանձավային համալիր Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում, Մումբայ քաղաքի մերձակայքում, Արաբական ծովի Գհարապուրի կղզու կենտրոնական մասում։ Կղզին ընկած է Մումբայից մոտավորապես տասը կիլոմետր դեպի արևելք, Ջավահառլալ Ներուի անվան նավահանգստից 2 կիլոմետր դեպի արևմուտք։ Այսպես կոչված՝ «Քարանձավների քաղաքը» բաղկացած է հինդուիստական դիցերին (հիմնականում՝ Շիվային)[3] նվիրված տաճարներ պարունակող հինգ քարանձավից[4][5], մեր թվականությունից առաջ 2-րդ դարով թվագրվող բուդդայական պաշտամունքային կառույցներ, օբյեկտներ պարունակող մի շարք քարանձավներից[6][7][8][9]։ Համալիրում ամփոփված է ժայռափոր և ժայռակոփ արվեստի հարուստ և մեծարժեք հավաքածու, որտեղ դրսևորված է հինդուիստական և բուդդայական գաղափարների ու սրբապատկերագրության սինկրեիզմը[10][11]։ Արվեստի գործերի զգալի մասը վնասված է։ Փորագրաքանդակները հինդուիստական դիցաբանության թեմաներով են։ Առանձնահատուկ ուշադրության են արժանացել միակտոր բազալտից կերտված բարձր (շուրջ 20 ոտնաչափ) այն քանդակները, որ պատկերում են եռադեմ Շիվային (Trimurti Sadashiva), պարի աստված Նաթարաջային և յոգայի աստված Յոգիշվարային[12][13]։ Դրանք թվագրվում են 5-ից 9-րդ դարերով[4]։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ այդ քանդակներն ստեղծվել են մոտավորապես 550 թվականին[14]։
Էլեֆանտա | |
---|---|
Տեսակ | քարանձավ |
Երկիր | Հնդկաստան[1] |
Վարչատարածք | Raigad district?[2] |
Աշխարհագրական տեղադրություն | Elephanta Island? |
1987 թվականին Էլեֆանտայի քարանձավային տաճարներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։