Էլիսոն Կրաուս
ամերիկացի երաժիշտ / From Wikipedia, the free encyclopedia
Էլիսոն Կրաուս (անգլ.՝ Alison Krauss, հուլիսի 23, 1971(1971-07-23)[1], Decatur, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ջութակահար և քանթրի երաժշտության կատարող, որը 1990-ական թվականներին այս երաժշտության առավել պահպանողական ուղղության բլյուգրաս ոճին երկրորդ շունչն է տվել։ Ձայնագրվել է 14 տարեկանից։ Նրան մեծ ժողովրդականություն է բերել մասնակցությունը բազմաթիվ ֆիլմերի սաունթրեքներում, որոնց մեջ առանձնանում են «Օ՜, որտե՞ղ ես,եղբայր»-ը (Գրեմմի մրցանակ տարվա լավագույն ալբոմի համար) և «Ցուրտ լեռը»։ 2007 թվականի հոկտեմբերին Ռոբերտ Պլանտի հետ համատեղ ալբոմ է թողարկել (2-րդ տեղը ԱՄՆ-ում)։ 2009 թվականի դրությամբ ունի 26 Գրեմմի մրցանակ. պատմության մեջ որևէ կին[3] այդքան մրցանակներ չի ունեցել։ Դրանց մեջ են մտել մրցանակներ այնպիսի հեղինակավոր նոմինացիաներից, ինչպիսիք են «Տարվա ալբոմը» և «Տարվա ձայնագրությունը» (2009 թվական)։
Էլիսոն Կրաուս | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Alison Krauss |
Ծնվել է | հուլիսի 23, 1971(1971-07-23)[1] (52 տարեկան) Decatur, Իլինոյս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Քանթրի |
Մասնագիտություն | երգչուհի, Ջութակահար, երաժիշտ և մանդոլինահար |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | ջութակ, Ֆիդլ և վոկալ |
Լեյբլ | Rounder Records |
Կրթություն | Champaign Central High School? |
Անդամակցություն | Union Station |
Պարգևներ | |
Կայք | alisonkrauss.com |
Alison Krauss Վիքիպահեստում |