Էմերսոն Լեաո
բրազիլական Ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Էմերսոն Լեաո (հուլիսի 11, 1949(1949-07-11)[1], Ռիբեյրան Պրետո, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել որպես դարպասապահ։ 1970 թվականի աշխարհի չեմպիոն։
Արագ փաստեր Էմերսոն Լեաո, Քաղաքացիությունը ...
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 11, 1949(1949-07-11)[1] (74 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռիբեյրան Պրետո, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Փակել
Հանդես է եկել բազմաթիվ թիմերում, առավելագույն հաջողությունների է հասել «Պալմեյրասի» հետ։ Հանդես է եկել նաև «Սան - Ժոզե», «Կոմերշիալ» (Ռիբեյրան Պրետու), «Վասկո դա Գամա», «Գրեմիո», «Կորինթիանս» և «Սպորտ Ռեսիֆի» ակումբներում։ 80 պաշտոնական հանդիպում է անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում, որի կազմում խաղացել է 15 տարի։
Կարիերայի ավարտից հետո դարձել է մարզիչ։ Աշխատել է Բրազիլիայում, Ճապոնիայում և Քաթարում։ Մարզել է Բրազիլիայի հավաքականը[2]։