Էվերեստ
Նեպալի և Չինաստանի սահմանին գտնվող գագաթ: Աշխարհի ամենաբարձր գագաթն է՝ ծովի մակարդակից 8848 մ բարձրությամբ: / From Wikipedia, the free encyclopedia
Էվերեստը (տիբեթերեն՝ ཇོ་མོ་གླང་མ Ջոմոլունգմա, նեպալերեն՝ सगरमाथा Սագարմաթխա) ծովի մակարդակից (բայց ոչ երկրագնդի կենտրոնից) հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մ։ Հանդիսանում է Հիմալայան Լեռնաշղթայի մասը Բարձր Ասիայում, տեղակայված է Նեպալի և Տիբեթի (ՉԺՀ) միջև։
Արագ փաստեր Էվերեստ, Տեսակ ...
Էվերեստ | |
---|---|
(տիբեթերեն՝ jo-mo-rlung-ma), Էվերեստ (անգլ.՝ Mount Everest), Սագարմաթա (նեպալ.՝ सगरमाथा | |
Տեսակ | լեռ և տեսարժան վայր |
Երկիր | Նեպալ[1] և Չինաստան[2] |
Վարչատարածքային միավոր | Սոլուկհումբու և Տիբեթի ինքնավար շրջան |
Վայր | Հիմալայներ[2] |
Աշխարհագրական տեղադրություն | Հիմալայներ[2] և China–Nepal border? |
Լեռնաշղթա | Մահալանգուր Հիմալ |
Լեռնային համակարգ | Հիմալայներ |
Մասն է | Հիմալայներ[2], Յոթ գագաթներ, Ութհազարականներ և ultra-prominent peak? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 8848,86 մետր[3][4] |
Հարաբերական բարձրություն | 8848,86 մետր |
Բարձրագույն գագաթ | Էվերեստ |
Պահպանման տարածք | Սագարմաթհայի ազգային պարկ |
Նյութ | ապար և սառույց |
Առաջին վերելք | 1953 թվական |
Անվանված է | Ջորջ Էվերեստ[5] |
Փակել
2006 թվականի դրությամբ գրանցված է 3,050 լեռնաբարձրացում 2,062 անձանց կողմից և 203 մահ՝ լեռան վրա։ Պայմանները լեռան վրա այնքան դժվար են փրկարարների համար, որ մահացածների դիակների մեծ մասը մնում է այնտեղ, որտեղ մարմինն ընկել է, դրանց մի մասը տեսանելի է բարձրանալու ստանդարտ արահետներից։