Թերմոդինամիկական մեծություններ
From Wikipedia, the free encyclopedia
Թերմոդինամիկական մեծություններ, ֆիզիկական մեծություններ, որոնք կիրառվում են թերմոդինամիկական համակարգերի վիճակն ու պրոցեսները նկարագրելու համար։ Թերմոդինամիկան այս մեծությունները դիտարկում է որպես որոշ մակրոսկոպիկ փոփոխականներ (մակրոսկոպիկ պարամետրեր[1]), որոնք բնորոշ են համակարգին կամ համակարգում ընթացող պրոցեսին, բայց դրանք չի կապում միկիոսկոպիկ մակարդակում դիտվող համակարգի հատկությունների հետ։ Վերջին վիճակագրական ֆիզիկայի դիտարկման թեմա է։ Համակարգի միկրոսկոպիկ նկարագրությունից մակրոսկոպիկին անցնելը հանգեցնում է համակարգի նկարագրման անհրաժեշտ ֆիզիկական մեծությունների քանակի կտրուկ կրճատմանը։ Օրինակ, եթե համակարգը որոշակի քանակով գազ է, ապա ուշադրություն են դարձնում միայն համակարգը բնութագրող ծավալին, ջերմաստիճանին, ճնշմանը և զանգվածին[2]։