Թումանյանի անվան այգի
Երևանի զբոսայգի / From Wikipedia, the free encyclopedia
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի (նաև հայտնի է որպես Թումանյան այգի, ժողովրդական լեզվում երբեմն կոչվում է Թումոյի այգի), զբոսայգի Երևանի Աջափնյակ համայնքում[1]՝ Կիևյան կամրջի հարևանությամբ։ Գտնվում է «ԷյՓիՋի Լաբս ԷյԷմ» հասարակական կազմակերպության խնամակալության ներքո[2], 100 տարի վարձակալման ժամկետով[3]։ Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում, արևմուտքից սահմանազատվում է Հալաբյան փողոցով, հարավից՝ կիրճը հատող Հրազդանի մեծ կամրջով, արևելքից՝ գետի հունով, իսկ հյուսիսից՝ «Թումո» կենտրոնի շենքով։ Այդ պատճառով էլ այն խոսակցականում կոչվում է նաև «Թումոյի այգի»։
Արագ փաստեր Թումանյանի անվան այգի, Տեսակ ...
Տեսակ | այգի |
---|---|
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Երևան |
Հիմնվել է | 1970 |
Մակերես | 7 հեկտար |
Անվանված է | Հովհաննես Թումանյան |
Կառավարում | Երևանի քաղաքապետարան |
Փակել