Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը Թուրքիայում, Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային հուշարձանների ցանկ, որը պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ 2016 թվականի տվյալներով ցանկում ներառված են եղել 16 հուշարձաններ։ 14 հուշարձաններ ներառված են եղել մշակութային չափանիշով, երկուսը՝ խառը։ 8 հուշարձաններ ճանաչվել են մարդկային մտքի հրաշալիք, երկուսը՝ բնության հրաշալիք։ Բացի այդ, 2016 թվականի տվյալներով, Թուրքիայի տարածքում գտնվող 69 հուշարձաններ համարվում են թեկնածու հուշարձան[1]։ Թուրքիան վավերացրել է Համաշխարհային մշակույթի և բնության պահպանության կոնվենցիան 1983 թվականի մարտի 16-ին[2]։ Թուրքիայի տարածքում գտնվող առաջին երեք հուշարձանները ցանկի մեջ են ներառվել 1985 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 9-րդ համաժողովի ժամանակ։