Իվան I Դանիլովիչ Կալիտա
From Wikipedia, the free encyclopedia
Իվան I Դանիլովիչ Կալիտա (1288[1], 1304[2][3] կամ նոյեմբերի 1, 1288(1288-11-01), Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն - մարտի 31, 1340, մարտի 31, 1341[3], մարտի 13, 1341[2] կամ մարտի 31, 1340(1340-03-31), Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն), Մոսկվայի իշխան 1325 թվականից, Վլադիմիրի մեծ իշխան 1328 թվականից։ Դաժան և խորամանկ, խելացի և համառ կառավարող էր։ Մեծ դեր է խաղացել Մոսկվայի իշխանության հզորացման, նրա շուրջը ռուս, հողերի միավորման գործում՝ այդ նպատակի համար օգտագործելով Ոսկե Հորդայի օգնությունը։ Անխնա ճնշել է ժողովրդական դժգոհությունները, հաշվեհարդար է տեսել քաղաքական հակառակորդների՝ մյուս ռուս, իշխանների հետ։ Ազդեցությունը տարածվել է Հյուսիս-Արևելյան Ռուսիայի Մի շարք հողերի վրա (Տվեր, Պսկով, Նովգորոդ)։ Նա կուտակել է մեծ հարստություն (այստեղից «կալիտա»՝ «քսակ» մականունը), որն օգտագործել է այլ իշխանություններից ու տիրույթներից հողեր գնելու համար։ Նրա օրոք Մոսկվան դարձել է համայն Ռուսիայի պատրիարքի նստավայրը, դրվել է Մոսկվայի քաղաքական և տնտեսական հզորության հիմքը և սկսվել է Ռուսիայի տնտեսական վերելքը։
Իվան I Դանիլովիչ Կալիտա Иван I Данилович Калита | |
---|---|
Ծնվել է՝ | 1288[1], 1304[2][3] կամ նոյեմբերի 1, 1288(1288-11-01) |
Ծննդավայր | Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն |
Մահացել է՝ | մարտի 31, 1340, մարտի 31, 1341[3], մարտի 13, 1341[2] կամ մարտի 31, 1340(1340-03-31) |
Վախճանի վայր | Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն |
Արխանգելսկի վանական համալիր | |
Երկիր | Մոսկվայի մեծ իշխանություն և Ռուսական իշխանություններ |
Տոհմ | Ռյուրիկովիչներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Daniel of Moscow?[3] |
Մայր | Agrippina? և ենթդ․ Vasilisa of Rostov?[4][5] |
Երեխաներ | Simeon of Moscow?, Իվան II[6], Andrei Ivanovich?, Evdokia Ivanovna?[7], Maria Ivanovna?[7] և Q108804466? |
Հավատք | ուղղափառություն |